Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 թվականի N 74-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 87-Ա որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-34-րդ կետերով.

 

«24.

ք. Երևանի N 45 հիմնական դպրոց

ՀՀ քաղ. Երևան, Սոֆիայի փող.,

45 շենք

25.

«Սասունիկի Գևորգ Չաուշի անվան

միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ

20-րդ փողոցի 1-ին փակուղի, 1 շենք

26.

«Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Շենավան

27.

«Վանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Վանաշեն

28.

«Հայանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Հայանիստ

29.

«Երանոսի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս,

6-րդ փողոց, 8 շենք

30.

«Մրգաշատի Վ. Ափոյանի անվան N 1

միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ

31.

«Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս

32.

«Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Հնաբերդ

33.

«Արագածավանի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ,

գ. Արագածավան, Բաղրամյան փող., 88 շենք

34.

«Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Գետափ»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման մեջ ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան