ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2196-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1755-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկին ամրակցված՝ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գտնվող 13,3845 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող ընդհանուր 30,378.95 քառ. մ մակերեսով շենքերն ու շինությունները և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկին ամրակցված՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան 45 հասցեում գտնվող 0,3429 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող ընդհանուր 3074,3 քառ. մ մակերեսով շենքերն ու շինությունները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ՝ նախարար) և կոմիտեի նախագահին՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքերի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի շարժական գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տնօրինմանը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներին (այսուհետ՝ հիմնարկներ) ամրակցված զենքերը, զինամթերքը և հատուկ միջոցները հանձնել ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին:
5. Նախարարին՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ դրանց՝ հիմնարկներից փաստացի տեղափոխումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:
6. Նախարարին՝ ապահովել՝
1) հիմնարկների գործունեությունը դադարեցնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հիմնարկների կնիքների, դրոշմակնիքների և մետաղական կնիքների սահմանված կարգով ոչնչացումը.
2) մինչև 2022 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնարկների գործունեության դադարեցման պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|