Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 122-Ա

 

«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 22,889,840 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի վերականգնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) «ՎԱՍԱՐՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02845953) 2022 թվականի հունվարի 25-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 122-Ա որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

«Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի վերականգնում»

    

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի ամբողջական ամրակայում և վերականգնում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Երկիր եւ մշակույթ համազգային կազմակերպութան» (10, քաղաք Հերոն, 75010, Փարիզ) Organisation Terre et Culture (10, Citռ Hռron, 75010 Paris):

4.

Ծրագիրը կատարողը

«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղ (ՀՀ քաղ. Երևան, Զավարյան փող., 86 տ., ՀՎՀՀ՝ 02652056):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք՝ հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

22,889,840 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական

կազմակերպություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թ. մարտի 10–ից մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի ամրակայման և վերականգնման շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թ. մարտի 10–ից

մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հենապատերի ամրակայման և վերականգնման շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամ, որից՝ աշխատանքների արժեքը կազմում է 10,992,110 դրամ, շինանյութերի արժեքը կազմում է 11,897,730 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ

կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացվելու է ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգով

սահմանված՝ լիազոր մարմնին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

         

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ