Գլխավոր տեղեկություն
Համար
N 1042-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1042-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 126,732,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/211/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` N TLS001/11-20/YVN նամակ-համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 5,892,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1042-Ա որոշման

 

«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ

տրամադրելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115:

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ մարզեր և քաղ. Երևան:

Բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126,732,000 ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

1. ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 259 ուսանող:

2. Ծագումով Գեղարքունիքի մարզից 67 ուսանող, որ սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

3. քաղ. Երևանի, քաղ. Վանաձորի և քաղ. Գավառի մանկատների կողմից երաշխավորված, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած մանկատների, երեխաների խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 61 երեխաներ:

4. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստացող թվով 78 ուսանողներ։

Ընդհանուրը` 465 ուսանող

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01.01.2022 – 31.12.2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով /թերթեր, սոց․ցանցեր, հեռուստակայաններ: (մայիս -հուլիս 2022)

2. Մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու, կայքերում տեղադրելու միջոցով: (մայիս-հուլիս 2022)

3. Փաստաթղթային փաթեթների անհրաժեշտ քանակի պատճենահանում, տարածում բուհերում, այլ կրթօջախներում: (մայիս-հուլիս 2021)

4. Դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում: (օգոստոս 2022)

5. Փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն: (հուլիս - օգոստոս 2022)

6. Բոլոր դիմորդների տնայցեր: (օգոստոս 2022)

7. Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում։

8. ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով: (օգոստոս-սեպտեմբեր 2022)

9. Կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն: (սեպտեմբեր 2022)

10. Մրցույթների արդյունքների մասին իրազեկում։ (սեպտեմբեր 2022)

11. Մրցույթներում հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում: (ուս տարվա սկիզբ)

12. Կրթավճարների փոխանցում համապատասխան ուս․ հաստատություններ։ /յուրաքանչյուր կիսամյակ/:

13. Ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին:

14. Բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով: (ուս. տարվա ողջ ընթացքում)

15. Ամեն կիսամյակի ավարտից հետո ստուգման գրքույկների պատճենների հավաքում և դիտարկում: (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)

16. Առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում:(յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)

17. Ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում: (ուս տարվա ընթացքում)

18. Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում: (ուս տարվա ընթացքում) Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական առաջադիմությունը: Կրթավճարները տրամադրվում են ուսումնառության ողջ ընթացքի համար: Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե տարիների ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ ուսանողը թերացել է ուսման մեջ և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նման դեպքերում բավարար առաջադիմություն ունեցող ուսանողի փոխարեն ընտրվում է նորը` ելնելով վերոնշյալ չափանիշներից: Յուրաքանչյուր ամիս կրթաթոշակ է տրամադրվում ծրագրերում ընդգրկված մանկատան սաներին; Գավառի պետական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորող ուսանողներին` բարերարի կողմից սահմանած կրթաթոշակի չափով: Գումարը նախատեսված է ուսումնական նյութերի պատճենահանման, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերման կամ տրանսպորտային ծախսերը հոգալու համար:

 

Դիմորդների և ուսանողների ընտանիքների սոցիալական վիճակի մասին տեղեկությունները հավաքագրվում են համապատասխան տեղեկանքների և լրացվող հարցաթերթիկի միջոցով։ Այնուհետև դրանք ճշտվում են նրանցից յուրաքանչյուրի տուն կատարած այցելության ժամանակ: Մրցույթի արդյունքները ամփոփվում և հաստատվում են ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի կողմից: Հանձնաժողովի անդամներ են ՀՕՖ աշխատակիցները, ծրագրերի համակարգողները և ՀՕՖ-ի կրթական ծրագրերի շահառու ուսանողները:

 

Տարեկան ուսման վարձը կազմում է 97,740,000 ՀՀ դրամ Տարեկան կրթաթոշակ 15,340,000 ՀՀ դրամ Կազմակերպական ծախսեր 13,652,000 ՀՀ դրամ

 

Ծրագրի ընդհանուր արժեքն է 126,732,000 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք 3,000,000 ՀՀ դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսային ծառայությունների ձեռք բերում։

 

Ակնկալում ենք 2,000,000 ՀՀ դրամի չափով էլեկտրաէներգիայի ձեռք բերում։

 

Ակնկալում ենք 5,892,000 ՀՀ դրամի չափով հաշվապահական ծառայությունների ձեռք բերում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 13,652,000 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 10․8 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է.

ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,760,000 ՀՀ դրամ կապի ծառայություններ 3,000,000 ՀՀ դրամ

կոմունալ ծախսեր 2,000,000 ՀՀ դրամ

հաշվապահական ծառայություններ 5,892,000 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`

1. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների

2. Բոլոր վերը նշված կրթօջախների

3. Երեխաների խնամքի կառույցների

4. Միասնական սոցիալական ծառայության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան