Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2022-12.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 81-Ա

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (այսուհետ՝ կառավարման խորհուրդ, անգլերեն՝ Information Systems Management Board) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ առաջադրել կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 81-Ա

որոշման

 

ԿԱԶՄ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ թվայնացման բարեփոխումները համակարգող փոխվարչապետ՝ որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող (անգլերեն՝ Chief Information Officer, CIO, կառավարման խորհրդի նախագահ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2023, N 946-Ա 16.09.2023, N 81-Ա
11.01.2023, N 14-Ա 12.01.2023, N 81-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան