Գլխավոր տեղեկություն
Համար
N 2177-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-10.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2177-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի (փորձի) իրականացման առանձին հարցերի մասին» N 7 կարգադրության (այսուհետ՝ կարգադրություն) 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կարգադրության 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը սահմանել 2022 թվականի փետրվարի 1-ը:

2. Սահմանել, որ կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝

1) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել նույն ծրագրին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմում ներկայացրած՝ փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք նշված դիմումը ներկայացնելու պահին գրանցված են մաքսային ներկայացուցիչների ռեեստրում.

2) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, իսկ փորձնական ծրագրի աշխատանքների կանոնակարգումն իրականացվում է փորձնական ծրագրի իրականացման ապահովման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ մինչև սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետի սկիզբը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ըստ անհրաժեշտության, սահմանում է կարգադրության հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված ապրանքներից այն ապրանքների ցանկը, որոնց համար Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման շրջանակներում կարգադրության 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման պահանջների պահպանման նպատակով ծանուցման կարգ:

4. Սահմանել, որ կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունները ֆիզիկական անձի անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային մարմին են ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի N 142 որոշմամբ սահմանված ձևով էքսպրես-բեռների համար ապրանքների մասին հայտարարագիրը և իրականացնում են կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված այլ գործառնությունները։

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ ապահովել կարգադրության 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 143-Լ 10.02.2023, N 2177-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան