Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.01.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հունվարի 2022 թվականի

թիվ 2-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Կանոնակարգը համահունչ դարձնել սպառողների շահերի պաշտպանության ոլորտում որդեգրված քաղաքականությանը,

հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը և 8-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.

«6.1 Սույն կանոնակարգի 8-րդ կետի 2-6-րդ, 9-րդ ենթակետերով, 9-րդ կետով, 10-րդ կետի 1-2․1-րդ ենթակետերով, 11-րդ կետով, 12-րդ կետի 1-ին ենթակետով, 13-րդ, 16-րդ կետերով, 17-րդ կետով (բացառությամբ սույն կանոնակարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով, 12-րդ կետի 2-3-րդ ենթակետերով, 14-15-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը սպառողներին հեռահար եղանակներով հասանելի դարձնելու պահանջի), 20-րդ կետի 3-րդ ենթակետով, 24-րդ, 32-34-րդ, 38-րդ, 43-րդ կետերով, 46-րդ, 51-րդ կետով, 53-րդ կետով, 57-րդ կետի 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերով, 60-րդ, 65-րդ, 66-րդ, 69-72-րդ, 74-78-րդ կետերով, 80-րդ կետի 3-րդ նախադասությամբ, 86-րդ կետի 6-րդ ենթակետով, 87-րդ կետի 3-րդ ենթակետերով սահմանված իրավունքները կամ գործարար վարվելակերպի կանոնները չեն համարվում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3․2-րդ մասի 2-րդ պարբերության իմաստով սպառողի կամ կրեդիտառուի կամ հաճախորդի իրավունքներ կամ գործարար վարվելակերպի կանոններ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված այն խախտումների վրա, որոնցով մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը պահանջ չի ներկայացվել ֆինանսական համակարգի հաշտարար, դատարան կամ արբիտրաժ:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. հունվարի 13

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան