Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-25.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1014-Ա

 

«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 650,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1014-Ա որոշման

 

«ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակը

Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի կուսաստանի ծնողազուրկ, անտուն սաներից առնվազն 7-8 հոգի ընդունվում են Գյումրու տարբեր ԲՈՒՀ-եր և մասնագիտացված ուսումնարաններ: Սակայն նրանց մեծ մասը սովորելու ընթացքում ապրելու տեղ չունի, իսկ կուսաստանում նրանք այլևս չեն կարող մնալ, քանի որ այնտեղ ապրում և դաստիարակվում են 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ և նպատակահարմար չէ հասուն երիտասարդների և մանկահասակ երեխաների նույն տեղում ապրելն ու սովորելը։ Բացի այդ, կուսաստանում պարզապես տեղ չկա նրանց համար:

Ծրագրով նախատեսվում է կուսաստանի սաների, Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների լավ սովորող մինչև 40 ուսանողի համար ստեղծել մի երիտասարդական կենտրոն, ուր նրանք անվճար կապրեն ուսումնառության ընթացքում: Նրանք կստանան օրական 3 անգամյա անվճար սնունդ, կօգտվեն անվճար ինտերնետից, կոմունալ բոլոր հարմարություններից (էլեկտրականություն, ջեռուցում, ջուր, գազ): Անհրաժեշտության դեպքում Կենտրոնի սոցիոլոգը նրանց կմատուցի սոցիալական ծառայություններ: Նախատեսվում է հետագայում կենտրոնը դարձնել Գյումրու Անի թաղամասի համայնքահեն կենտրոն, քանի որ մոտ 25 հազար բնակչություն ունեցող թաղամասը չունի այդպիսին:

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3

Բարեգործը

«ՔՆԵՎԱ Նյու Յորք» բարեգործական կազմակերպություն (1011 First Avenue New York, N.Y. 10022-4195, USA) – 150 միլիոն դրամ

«Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – 150 միլիոն դրամ

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (E.V.2/Domberg 273, Deutschland) – 150 միլիոն դրամ

«Քարիդադ» Ասոցիացիա (3 avenue de la Gare,35600 Redon, France) – 100 միլիոն դրամ

«Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Lorenzonistraշe 62 81545 Munich, Germany) – 100 միլիոն դրամ

4

Ծրագիրը կատարողը

Տիրամայր Հայաստանի կուսաստանե բարեգործական կազմակերպության (հասցե` Գյումրի,

Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ 05513266):

5

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է քաղաք Գյումրի, Ե․Չարենցի 6/1 տուն հասցեում:

Բնագավառը՝ սոցիալական և կրթական:

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն է 650,000,000 դրամ:

7

Բարեգործություն ստացողը

Ամեն տարի ծրագրից կօգտվեն կուսաստանի սաները, Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 18-25 տարեկան մինչև 40 երիտասարդներ:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 2022 թ. հունվար – 2023 թ. հունիս՝ կենտրոնի շենքի կառուցում – 600,000,000 դրամ

 2023 թ. հունիս-դեկտեմբեր՝ կենտրոնի շենքին անհրաժեշտ կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում և տեղադրում – 25,000,000 դրամ

 2023 թ. հունիս-դեկտեմբեր՝ կենտրոնի շենքի կահավորում – 25,000,000 դրամ

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

 Կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների համար՝ 600,000,000 դրամ

 անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման և տեղադրման համար՝ 25,000,000 դրամ:

 կահույքի ձեռք բերման համար՝ 25.000.000 դրամ

11

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավար-

ման և այլ մարմինների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական կենտրոնի, Շիրակի

մարզպետարանի, ինչպես նաև` Գյումրու քաղաքապետարանի հետ:

13

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես

նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ

կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան