Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1302-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 21-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝

1. 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1302-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Երևանի փոխքաղաքապետ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության բաժնի պետ (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 29.12.21 N 1506-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ