ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1037-Ա
«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 385,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 04108135413 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N 359098802 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N 5161378 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1037-Ա որոշման |
«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ»
ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի Կուսաստանի Ծաղկաձորի ամառային ճամբարում անվճար հանգստանում, կրթվում և դաստիարակվում են անապահով ընտանիքների 1000 երեխաներ` Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև` Վրաստանի Ախալքակի և Նինոծմինդա քաղաքներից և նրանց հարակից հայաբնակ գյուղերից: Ակտիվ հանգստի հետ միասին երեխաները ուսանում են երգ, պար, օտար լեզուներ, նկարչություն, ձեռագործ, համակարգիչ և այլն, ինչպես նաև մասնակցում են թատերականացված ներկայացումների, զվարճալի ու ինտելեկտուալ խաղերի, սպորտլանդիաների: Կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Սևան, Հաղարծին, Մատենադարան և այլուր: Ճամբարի ընթացքում երեխաներին անվճար բաժանվում են հագուստ և կոշիկ, գրենական պիտույքներ: |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3 |
Բարեգործը |
«Ջինիշյան Հիշատակի» հիմնադրամ (Հայաստան, Երևան, Աբովյան 34, բն․5) – տարեկան 4,850,000 դրամ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (E.V.2/Domberg 273, Deutschland) – տարեկան 8,500,000 դրամ «Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – տարեկան 8,000,000 դրամ «Քինդեր Միշընսվերք» բարեգործական կազմակերպություն ("Die Sternsinger" e.V. Stephanstraշe 35 52064 Aachen, Germany) – տարեկան 5,500,000 դրամ «ՔՆԵՎԱ Նյու Յորք» բարեգործական կազմակերպություն (1011 First Avenue New York, N.Y. 10022-4195, USA) – տարեկան 5,000,000 դրամ Ֆրանցիսկ Քոֆլեր (2 Wilhelm Str. 93, 50321 Bruehl, Germany) – տարեկան 7,000,000 դրամ «Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France) - տարեկան մոտ 12,500,000 դրամ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)ե (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) – տարեկան 22,000,000 դրամ Անի Ճուհերեան (10 rue Lavoisier 75008 Paris, France) – տարեկան 19,000,000 դրամ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (State Route 66 FL-4-2 Tinton Falls, NY USA) – տարեկան 15,000,000 դրամ «Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Lorenzonistraշe 6281545 Munich, Germany) - տարեկան 10,550,000 դրամ Ֆերիդ Թեջիմեր (100 Northdale RoadToronto, Ont. M2L 2M1, Canada) - տարեկան 7,500,000 դրամ Եղբայր Էլուա Հաննոն (Prieurռ Notre Dame du Cռnacle 5 bis rue du Prieurռ,03260 Saint Germain des Fossռs, France) - տարեկան 3,000,000 դրամ |
4 |
Ծրագիրը կատարողը |
Տիրամայր Հայաստանի կուսաստանե բարեգործական կազմակերպության (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ 05513266): |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» ճամբարում: Ծրագիրն առնչվում է սոցիալական և կրթական ոլորտներին: |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն է 385՛200’000 դրամ: |
7 |
Բարեգործություն ստացողը |
Ամեն տարի ծրագրից կօգտվեն Հայաստանի Շիրակի և Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի, Երևանի, ինչպես նաև Վրաստանի Ախալքակի և Նինոծմինդա քաղաքների և նրանց հարակից հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 6-ից 16 տարեկան 1000 երեխաներ: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ճամբարի մասնաշենքերի վերանորոգումներ և վերակահավորումներ - տարեկան 60,000,000 դրամ և 180,000,000 դրամ 3 տարվա համար ճամբարի շահագործման և կոմունալ-կենցաղային ծախսեր - տարեկան 9,500,000 դրամ և 28,500,000 դրամ 3 տարվա համար ճամբարի իրականացման համար անհրաժեշտ սննդի, տնտեսական պարագաների, գրենական պիտույքների, սպորտային գույքի, հագուստեղենի և կոշկեղենի - տարեկան 38,000,000 դրամ և 114,000,000 դրամ 3 տարվա համար ճամբարի գործունեության, ինչպես նաև ճամբարականներին բաժանելու համար բարեգործական բեռների ներմուծում (հիգիենիկ և տնտեսական պարագաներ, գրենական պիտույքներ, կահույք)- տարեկան 20,000,000 դրամ և 60,000,000 դրամ 3 տարվա համար ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման ծախսեր - տարեկան 900,000 դրամ և 2,700,000 դրամ 3 տարվա համար; |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝ տարեկան 60,000,000 դրամ ճամբարի մասնաշենքերի վերանորոգումների և վերակահավորումների համար և 180,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 5,000,000 դրամ գազի համար և 15,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 2,500,000 դրամ էլեկտրաէներգիայի համար և 7,500,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 1,000,000 դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 1,000,000 դրամ հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 3,000,000 դրամ տնտեսական ապրանքների և պարագաների, ինչպես նաև գրենական պիտույքների համար և 9,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 35,,000,000 դրամի սննդամթերքի համար և 105,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 20,000,000 դրամ բարեգործական բեռների ներմուծման համար և 60,000,000 դրամ 3 տարվա համար, տարեկան 900,000 դրամ ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 2,700,000 դրամ 3 տարվա համար։ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2022, N 724-Ա | 13.10.2022, N 1037-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|