Գլխավոր տեղեկություն
Համար
N 377-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 23 դեկտեմբերի 2021 թվականի

Երևան 

N 377-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը և 2-րդ մասը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

 ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը պետական օժանդակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը մինչև 2022 թվականի մայիսի 1-ը մուտքագրվում է սույն որոշման Հավելված 1-ով սահմանված պետական օժանդակության միասնական գրանցամատյանում և սույն որոշման Հավելված 2-ով սահմանված կարգով հրապարակվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական կայքում։

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված 1

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 377-Ն որոշման

 

ՁԵՎ

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

 

Հ/հ

Պետական օժանդա-կություն տրա-մադրող մարմնի անվա-նումը

Պետական օժանդա-կության տրա-մադրման պահը (շարու-նակական բնույթով տրա-մադրվող պետական օժան-դակու-թյուն-ների դեպքում՝ 1-ին անգամ տրա-մադրելու պահը)

Տրա-մադրված պետական օժան-դակության աղբյուրը (պետական կամ համայնքի բյուջեից տրա-մադրված ֆինան-սական միջոցներ, հանրային այլ ռեսուրսներ)

Ծրագրի անվա-նումը, որի շրջա-նակում տրա-մադրվել է պետա-կան օժան-դակու-թյուն

 Տրա-մադրված պետական օժան-դակու-թյան իրա-վական հիմքը

Պետական օժանդա-կության տրա-մադրման վերաբերյալ իրավական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը և օրը*

Տրամադրված պետական օժանդա-կության տեսակը կամ դրսևորման ձևը (դրա-մաշնորհ, թույլ-տվություն, իրավունքի տրա-մադրում, ֆինան-սական աջակ-ցություն, օգնություն, փոխա-ռություն, վարկ, պետական տուրքի կամ հարկի տարա-ժամկետ վճարելու թույլ-տվություն, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգում, մաքսա-տուրքից կամ հարկային վճարից ազատում և այլն)

Պետական օժանդա-կության տրա-մադրման նպատակի նկարա-գրու-թյունը

Պետական օժանդա-կություն ստանալու համար անհրաժեշտ պայման-ները
/չափա-նիշները
/պահանջ-ները

Տարածքը (մարզ/
համայնք/
քաղաք և այլն), որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդա-կությունը

Ոլորտը, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդա-կությունը

Տրամադրված պետական օժանդակության ընդհանուր չափը/քանակը

Քանակը և չափման միավորը

Արժեքը
/գինը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1

                         

2

                         

3

                         

                         

Շարունակվող պետական օժանդակության դեպքում՝ տրամադրված պետական օժանդակության ընդհանուր չափը/քանակը՝ ըստ փուլերի

Պետական օժանդա-կության տրա-մադրման ժամանա-կահատ-վածը

Պետական օժանդակության ստացողներ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը նպատակա-ուղղված է անկան-խատեսելի և հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը կամ արտակարգ կամ ֆորս մաժորային իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների կարգա-վորմանը

Արդյո՞ք առկա են տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության նկատմամբ վերահսկո-ղության մեխանիզմ(ներ)

Արդյո՞ք առկա են պետական օժանդա-կության տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության սահմա-նաչափի արդյունա-վետության գնահատման մեխա-նիզմներ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը բնութա-գրվում է ընտրողա-կանու-թյամբ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը տրա-մադրվել է «առավել վաղ դիմորդն ունի առաջնա-հերթյուն» սկզբունքի հիման վրա

Այլ

Փաստացի տրա-մադրված չափը/
քանակը

Յուրա-քանչյուր փուլի համար տրա-մադրված/
նախա-տեսված չափը
/քանակը և ժամկետ-ները

Պետական օժանդա-կության ընդհանուր չափը

 Անվանումը/ անուն, ազգանունը

ՀՎՀՀ

Հասցե

Հեռա-խոսա-համար

Գործու-նեության ոլորտ(ներ)ը

14

15

16

17

18

19

20

21

22

                             
                             
                             
                             

 

1․ Ծանոթագրություն. Եթե սույն հավելվածի աղյուսակներով սահմանված տեղեկություններից ցանկացածը վերաբերելի չէ տրամադրված կամ շարունակվող պետական օժանդակությանը, ապա այդ դաշտում կատարվում է «վերաբերելի չէ» գրառումը: Այն դեպքերում, երբ սույն հավելվածի աղյուսակներից յուրաքանչյուրում նշված տեղեկատվության վերաբերյալ տվյալներ առկա չեն, ապա կատարվում է «առկա չէ» գրառումը:

2․ Ծանոթագրություն․ Սույն հավելվածի 17-21-րդ աղյուսակներում անհրաժեշտ է կատարել այո կամ ոչ գրառումը։

 

Հավելված 2

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 377-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքով (այսուհետ` Օրենք), սահմանված իմաստով:

3. Պետական օժանդակության միասնական գրանցամատյանը (այսուհետ` Գրանցամատյան) վարվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ

 

4. Գրանցամատյանում մուտքագրվում են պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը (այսուհետ նաև` Տեղեկատվություն):

5. Տեղեկատվությունը Հանձնաժողովի e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում Գրանցամատյանում մուտքագրվում է ինքնաշխատ եղանակով։

6. Տեղեկատվությունը այլ եղանակով Հանձնաժողով ներկայացվելու դեպքում դրա ստացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում է Գրանցամատյանում: Այն դեպքում, երբ Տեղեկատվությունն ամբողջական չէ կամ առկա են հակասություններ Հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության և պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության միջև, ապա Տեղեկատվությունը Գրանցամատյանում մուտքագրվում է պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից համապատասխան պարզաբանումների կամ լրացուցիչ տեղեկությունների ստացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Առկայության դեպքում Գրանցամատյանում մուտքագրվում են նաև Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության կամ վարույթի արդյունքում տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ հայտնի դարձած տեղեկություններ:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները Գրանցամատյանում մուտքագրվում են Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության կամ Հանձնաժողովի` վարույթի արդյունքներն ամփոփող համապատասխան որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

9. Գրանցամատյանը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ սույն որոշման հավելված 1-ով սահմանված ձևի 4-6-րդ, 10-րդ, 17-22-րդ սյունակների։

10. Հանձնաժողովի e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված Տեղեկատվությունը Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է ինքնաշխատ եղանակով։

11. Այլ եղանակով ստացված Տեղեկատվությունը Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովի կողմից «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի իմաստով պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող Տեղեկատվության համար վարվում է առանձին գրանցամատյան սույն որոշման հավելված 1-ով սահմանված ձևին համապատասխան, որում տեղեկությունները պահպանվում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: