Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2022-20.06.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2022 թվականի N 52-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածի`

1) 15.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.2. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը (4 շաբաթ), իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:».

2) 17.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են՝

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման բացարձակ հակացուցում չունեցող՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը չստացած` մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում պատվաստվելուց հետո 28 օրը (4 շաբաթ), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո 14 օրը չլրացած շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների և վերջին պատվաստումից հետո 14 օրը չլրացած անձնակազմի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների.

2) տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու, ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված (առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տվյալ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում), բացարձակ հակացուցում ունեցող, հղի, մինչև 18 տարեկան, պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության 72 ժամ վաղեմությամբ բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնող, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) անձանց՝ տեսակցության նպատակով զորամաս ժամանելու դեպքերի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

20.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2022 թվական: