Գլխավոր տեղեկություն
Համար
N 2165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2165-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Ջրային կոմիտեին լուծել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին Ջրային կոմիտեի և «Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ՋԿ-ԳՀԾՁԲ-21/2-Ն գնման պայմանագիրը:

2. Թույլատրել Ջրային կոմիտեին փոփոխություն կատարել 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ջրային կոմիտեի և «Ղարաբաղցյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման շինարարական աշխատանքների N ՋԿ–ՀԲՄԱՇՁԲ-20/6-Ա գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր)՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:

3. Սահմանել, որ պայմանագրում փոփոխություններ կատարելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները:

4. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2165-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: