ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2022 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետը՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:».
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող մերժել ինքնակամ կառույցի օրինականացումը դրա համար ներկայացված հատակագծի և ինքնակամ կառույցի հաշվառման տվյալներում կառույցի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների՝ կադաստրային քարտեզների սխալով պայմանավորված անհամապատասխանության կամ առանց երկրաչափական տեսքի փոփոխության կառույցի չափերի տարբերության հիմքով:».
2) որոշման հավելվածում՝
ա. 9-րդ կետը «համաձայնությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,
բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,
գ. 28-րդ կետը «համաձայնությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիրը, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,
դ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»,
ե. 33-րդ կետը «հատակագծերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր, իսկ ծածկագիր չլինելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայական կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք:» բառերով,
զ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.
«է) Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|