Գլխավոր տեղեկություն
Համար
N 2158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2158-Ա

 

ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ («ԳԱՊ») ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ», «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ» և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քոմփնի» ընկերությունների միջև 2015 թվականի հունիսի 8-ին ստորագրված գույքի առուվաճառքի պայմանագրում կատարվող լրացումներին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2158-Ա որոշման

 

Appendix

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ («Համաձայնագիր») կնքվել է 2021թ.-ի, _ , Հայաստանի Հանրապետության («ՀՀ»), «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության («Գնորդ»), «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ» բաժնետիրական ընկերության («ՔոնթուրԳլոբալ») և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Սի-Ջի Սոլյուշնս») կողմից և միջև։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ ՀՀ-ն, Գնորդը, ՔոնթուրԳլոբալը, Սի-Ջի Սոլյուշնսը 2015 թ.-ի հունիսի 08-ին կնքել են Գույքի Առուվաճառքի Պայմանագիր («ԳԱՊ»),

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ Գնորդը խնդրել է ՀՀ-ին KFW-ի կողմից Գնորդին տրամադրված (i) 2010 թ.-ի հոկտեմբերի 20-ի կնքված և 2016թ.- ի դեկտեմբերի 20-ին փոփոխված Փոխառության և ծրագրային պայմանագրի համաձայն տրամադրված 22,000,000 ԵՎՐՈ և (ii) 2010թ.-ի հոկտեմբերի 20-ին կնքված և 2016թ.-ի դեկտեմբերի 20-ին փոփոխված Փոխառության և ծրագրային պայմանագրի համաձայն տրամադրված 29,000,000 ԵՎՐՈ (հավաքական՝ KfW փոխառություն) փոխառության սպասարկման ծախսերը 100%- ով ներառել ԳԱՊ-ի սակագնային ժամանակացույցով սահմանված հզորության բազային ամսական վճարի հաշվարկում։ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնություն է տվել Գնորդի առաջարկին պայմանով, որ ԳԱՊ սակագնային ժամանակացույցում կկատարվի համապատասխան փոփոխություն։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում Գնորդին սակագներով փոխհատուցվում են միայն նշված վարկային միջոցների մարման ու սպասարկման ծախսերը, որոնց ներառումը ԳԱՊ-ի սակագնային ժամանակացույցով սահմանված առաքված էլեկտրական էներգիայի դրույքի հաշվարկում Գնորդի համար կարող են առաջացնել ինչպես բացասական, այնպես էլ դրական արդյունքներ՝ ԳԱՊ-ի սակագնային ժամանակացույցով նախատեսվածի համեմատ փաստացի պակաս կամ ավել էլեկտրական էներգիայի առաքման հետևանքով, և այդ ռիսկերը բացառելու նպատակով անհրաժեշտ է նշված փոխառության սպասարկման ծախսերը ամբողջությամբ ներառել ԳԱՊ-ի սակագնային ժամանակացույցով սահմանված հզորության ամսական վճարի հաշվարկում,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ կողմերը ցանկություն ունեն առաջնորդվելով ԳԱՊ-ի 14.02 կետով փոփոխել Հավելված Ա Սակագնային Ժամանակացույցը սույն Համաձայնագրին համապատասխան։

ՀԵՏԵՎԱԲԱՐ, հիմք ընդունելով սույն Համաձայնագրի դրույթները և կողմերի կամարտահայտությունը, որն արտահայտվում է սույն Համաձայնագրի ստորագրմամբ, կողմերը որոշեցին.

1. Սույն Համաձայնագրում օգտագործված հասկացությունները ունեն նույն նշանակությունը և մեկնաբանվում են ԳԱՊ-ում սահմանված կարգով։ ԳԱՊ-ի 1.02 կետում սահմանված մեկնաբանման կանոնները ամբողջությամբ նույն կերպ կիրառվում են սույն Համաձայնագրի նկատմամբ։

2. Կողմերը համաձայնում են փոփոխել ԳԱՊ-ի Հավելված Ա-ն (Սակագնային ժամանակացույցը), մասնավորապես՝ «Նպատակ» բաժնի 3-րդ պարբերության վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը` «Ի տարբերություն այլ ներդրումային ծրագրերի, ՀՀ կառավարությունից կամ ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի հաշվին իրականացվող  ներդրումային ծրագրերի մասով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով KfW-ի ֆինանսավորմամբ 2016թ.-ի դեկտեմբերի 20-ին կնքված փոխառության պայմանագրով ստացված փոխառության վերադարձն ապահովվում է հետևյալ կերպ՝ փոխառության սպասարկման ծախսերը (մայր գումարը և տոկոսագումարը) 100%-ով ամբողջությամբ ներառվում է Գնորդի Սակագնային ժամանակացույցի հզորության բազային ամսական վճարի հաշվարկում։

3. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում բոլոր կողմերի կողմից ստորագրման պահից և հանդիսանում է ԳԱՊ-ի անբաժանելի մասը։ Սույն Համաձայնագրի դրույթները հետադարձ ուժ չունեն և կիրառելի են սակագնի հերթական վերանայման գործընթացից սկսած:

4. Սույն Համաձայնագրում որևէ կետ չի կարող դիտարկվել որպես ԳԱՊ-ի որևէ հասկացության, դրույթի կամ պայմանի փոփոխում կամ դրանից հրաժարում, որոնք ամբողջությամբ շարունակում են մնալ ուժի մեջ։

5. Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում է և այն մեկնաբանվում է համաձայն Անգլիայի, Մեծ Բրիտանիայի օրենսդրության։

6. Սույն Համաձայնագիրը կազմված է մի քանի օրինակից, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ, սակայն դրանցից յուրաքանչյուրը նույնական է։

 

[Ստորագրություններ]

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐԱՅԼԻ, կողմերը սույն

Համաձայնագիրը պատշաճ կերպով վավերացրին Համաձայնագրում նշված ամսաթվին․

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Ի դեմս՝ ________________________

 

Անուն՝ ________________________

 

Պաշտոն՝ _____________________

 

ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ

 

Ի դեմս՝ ________________________

 

Անուն՝ ________________________

 

Պաշտոն՝ _____________________

 

ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ

բաժնետիրական ընկերության

 

Ի դեմս՝ ________________________

 

Անուն՝ ________________________

 

Պաշտոն՝ _____________________

 

Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի ՍՊԸ

 

Ի դեմս՝ ________________________

 

Անուն՝ ________________________

 

Պաշտոն՝ _____________________

THIS AMENDMENT AGREEMENT (the “Amendment”) is made of _, 2021, by and among the Republic of Armenia (“RA”), CONTOURGLOBAL HYDRO CASCADE CJSC (“Buyer”), CONTOURGLOBAL TERRA HOLDINGS SARL (“Contourglobal”) and CG SOLUTIONS GLOBAL HOLDING COMPANY LLC (“CG Solutions”).

 

 

 

 

WHEREAS, the RA, the Buyer, ContourGlobal and CG Solutions entered into an Asset Purchase Agreement (“APA”) dated as of June 08, 2015.

WHEREAS, the Buyer has requested the RA to include in the capacity payment under the Tariff Schedule of the APA 100% of the service costs of the loans provided by KFW to the Buyer in accordance with (i) the Loan and Project Agreement originally dated October 20, 2010 and subsequently amended on December 20, 2016 in the amount of EUR 22,000,000 and (ii) the Loan and Project Agreement originally dated October 20, 2010 and subsequently amended on December 20, 2016 in the amount of EUR 29,000,000 EUR (collectively, the “KFW Loan”). The RA, in the name of the Ministry of Territorial administration and infrastructure, has agreed to the proposal of the Buyer and has requested to reflect this in an amendment to the Tariff Schedule of the APA.

 

 

 

 

 

WHEREAS, the Buyer should be reimbursed only the principal amount and the service cost of the loan for the capital expenditure programs financed by the preferential loans received from the Government of the Republic of Armenia or by the guarantee of the Government of the Republic of Armenia, and the reimbursement currently done through the energy generation component of the Tariff can cause both negative and positive effect due to the fact that the actual delivered energy could be higher of lower than what is set forth in the APA Tariff schedule. In order to exclude these risks, the service cost of the KFW Loan must be included in full in the monthly base capacity price of the APA Tariff Schedule of the APA.

 

 

 

 

 

WHEREAS, in accordance with Section 14.02 of the APA, the parties hereto desire to amend the Tariff Schedule of the APA as set forth in this Amendment.

NOW, THEREFORE, in consideration of the premises set forth herein and other good and valuable consideration, the receipt and sufficiency of which are hereby acknowledged, the parties hereto agree:

1. Capitalized terms used herein and not otherwise defined shall have the meaning assigned to such terms in the APA. The rules of interpretation set forth in Section 1.02 of APA shall apply as if set forth in this Amendment in their entirety.

 

 

2. The parties agree to modify Exhibit A to the APA (Tariff Schedule) by adding the following sentence in the end of the 3rd paragraph of the section “Purpose”: “Unlike other capital expenditure projects, the reimbursement of capital expenditures on investment programs implemented at the expense of concessional loans received from the Government of the Republic of Armenia or with the guarantee of the Government of the Republic of Armenia, including the loan received by the Buyer under the financing made available by the KfW through the Government of Armenia according to the loan agreement signed on 20 December 2016, is ensured by reimbursement of the KFW service costs (principal amount and the interest) 100% through the monthly base capacity price of Buyer.

 

 

 

 

3. This Amendment enters into force from the moment of bilateral signature by the Parties and is considered as an integral part of the Contract. The provisions of this Amendment do not have retroactive effect and shall apply to the relations arising between the parties starting from the next tariff revision process.

4. Nothing in this Amendment shall be deemed to modify or constitute a waiver with respect to any other term, provision or condition of the APA which remain in full force and effort.

 

5. This Amendment shall be governed by and construed in accordance with laws of England, UK.

 

6. This Amendment is executed in several counterparts, each of which is an original, but all of which together constitute one and the same agreement.

 

 

 

[Signature page]

 

IN WITNESS WHEREOF, the parties hereto have caused this Amendment to be duly executed as of the day and year first above written.

 

REPUBLIC OF ARMENIA

 

By: ________________________

 

Name: _____________________

 

Title: ______________________

 

 

CONTOURGLOBAL HYDRO CASCADE CJSC

 

By: ________________________

 

Name: _____________________

 

Title: ______________________

 

 

CONTOURGLOBAL TERRA HOLDINGS SARL

 

By: ________________________

 

Name: _____________________

 

Title: ______________________

 

 

CG SOLUTIONS GLOBAL  HOLDING COMPANY LLC

 

By: ________________________

 

Name: _____________________

 

Title: ______________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ