ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարու թյունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլի սի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփո խությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում «20 մոդուլային դպրոցի» թվերը և բառերը փոխա րինել «18 մոդուլային դպրոցի» թվերով և բառերով.
2) որոշման 1-ին կետի 14-րդ և 15-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով՝
«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմի տեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծա վալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Արարատշին» ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 25,2 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |