ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1093-Ա
«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված N 28102021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 25 հատ ջրատաքացուցչի մատակարարում և տեղադրում` 8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1093-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքաուցիչներ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Լիթլ բրիջ Սվիթսերլանդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեցարիա (Ջիաքոմետտի ստասսե 134. 7000 Չուր, ՖՕ0569480): |
4. |
Ծրագրի կատարողը |
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում 8,291,750 (Ութ միլիոն երկուհարյուր իննսուն մեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերի բնակիչները, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.12.2021-ից մինչև 28.02.2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր՝ անտոկոս մարման պայմանով, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ, ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը: Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է պայմանագիր 25 հատ ջրատաքացուցչի համար՝ 8,291,750 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն ծրագրի իրականացման ժամկետում: |
10. |
Ձեռք բերվող, ներմուծվող, ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
25 հատ արևային ջրատաքացուցչի ձեռք բերում՝ 8,291,750 միլոն դրամի չափով։ Տեղադրվելու են 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է առավելագույնս 10 օրվա ընթացքում և ամբողջ քանակությունը կտեղադրվի ծրագրի իրականացման ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակծությունը,պետական կառավարման,տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականցման ընթացքում համագործակցելու ենք Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրեր ղեկավարության հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Լոռու մարզի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ բնակավայրերի ղեկավարության, Կամրջակ ՍԲՀԿ-ի աշխատակազմի մշտադիտարկման միջոցով և աշխատանքները կատարելուց հետո Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցաան հանձնաժողովին կներկայացվի հաշվետվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |