ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1015-Ա
«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 338,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անհոգ մանկություն, ապահով ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133571 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 33,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 7133123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402654358 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1015-Ա որոշման |
«ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի նպատակը |
1. Տիրամայր Հայաստանի կուսաստանի Պողոսյան կրթահամալիրում անվճար պահել և դաստիարակել 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 60 երեխաների ու պատանիների Հայաստանի բոլոր մարզերից, անկախ նրանց կրոնական պատկանելիությունից: Երեխաները հաճախում են պետական դպրոցներ, ապա վերադառնում են կրթահամալիր: 2. Տիրամայր Հայաստանի կուսաստանի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնում աջակցել աղքատության մեջ գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին: |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3 |
Բարեգործը |
«Պողոսյան» հիմնադրամ (Avenue Franklin Roosevelt 67 B - 1050 Bruxelles, Belgium) – տարեկան 12,500,000 դրամ Ռեյմոն Կույումջյան (Kobe Port P.O. Box 531,4-11 Kotonoo-CHO 2-Chome, Chuo-Ku Kobe-Japan) – տարեկան 10,000,000 դրամ «Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – տարեկան 10,000,000 դրամ «Քնեվա Քանադա» բարեգործական կազմակերպություն (1247 Kilborn Place, Ottawa, Ontario K1H 6K9, Canada) – տարեկան 10,000,000 դրամ «Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France) – տարեկան 8,700,000 դրամ «Միսիոն Անֆանս» բարեգործական կազմակերպություն (19 Avenue Des Papalins, Monaco) – տարեկան 2,600,000 դրամ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)» բարեգործական կազմակերպություն (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) – տարեկան 15,000,000 դրամ ԱՄՆ հայ համայնք (Inc 1587 Palmer Springfield, PA, USE ) – տարեկան 10,000,000 դրամ Փիթր Ոսբիկիան (408 Pond View Drive Mooresroun, NJ 08057, USA) – տարեկան 10,000,000 դրամ Աննա Կազանչյան (25 Allegra CT White Plains, NY, USA) – տարեկան 12,000,000 դրամ Վալերի Աուբերսոն (2 Via Castagnone, Sul Naviglio 20063, Italy) – տարեկան 3,000,000 դրամ Մարլեն Երևանյան (18933 La Montana Place Tarzana, CA 91396, USA) – տարեկան 2,000,000 դրամ «Ֆոքուս ին չիլդրեն նաու» հիմնադրամ (17412 Ventura Blvd #689 Encino, CA 91316 - USA) – տարեկան 7,000,000 դրամ |
4 |
Ծրագիրը կատարողը |
Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ 05513266): |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք Ե․Չարենցի 6 հասցեում: Բնագավառը՝ կրթական և սոցիալական: |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն է 338,400,000 դրամ: |
7 |
Բարեգործություն ստացողը |
- Տիրամայր Հայաստանի կուսաստանի «Պողոսյան կրթահամալիր» հաճախող 3-18-ից տարիքի մոտ 60 երեխաներ ու պատանիներ, ովքեր ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող ընտանիքներում կամ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ են: - Տիրամայր Հայաստանի Կուսաստանի «Ծերերի ցերեկային խնամքի» կենտրոն հաճախող մոտ 50 միայնակ ծերեր: - Հայաստանի բոլոր մարզերի, անապահով ընտանիքները, որոնց ցուցակները կազմվել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին՝ ընտանիքների սոցիալական նկարագրերի մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուներ են հանդիսանում 1000-ից ավելի ընտանիքներ: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● Շենքի շահագործման և կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 57,000,000 դրամ և 171,000,000 դրամ 3 տարվա համար, ● Երեխաներին և ծերերին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ: Տարեկան սննդի ծախսը կազմում է 20,000,000 դրամ և 60,000,000 դրամ 3 տարվա համար: ● Դպրոցահասակ երեխաների դպրոցական տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո: Երեխաներին գրենական պիտույքների, ուսումնական նյութերի պայուսակների ապահովում: Տարեկան գրենական պիտույքների ծախսը կազմում է 1,100,000 դրամ և 3,300,000 դրամ 3 տարվա համար: ● Երեխաների բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաներ - տարեկան 1,700,000 դրամ և 5,100,000 դրամ 3 տարվա համար: ● Կենտրոնի գործունեության, ինչպես նաև անապահով ընտանիքներին բաժանելու համար բարեգործական բեռների ներմուծում-տարեկան 30,000,000 դրամ և 90,000,000 դրամ 3 տարվա համար: ● Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր – տարեկան 3,000,000 դրամ և 9,000,000 դրամ 3 տարվա համար: |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝ - տարեկան 4,000,000 դրամ էլեկտրականության համար և 12,000,000 դրամ 3 տարվա համար, - տարեկան 1,000,000 դրամ ջրամատակարարման և ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար, - տարեկան 500,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 11,000,000 դրամ գազի համար և 33,000,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 40,500,000 դրամ շենքերի և տարածքի վերանորոգման համար և 121,500,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 20,000,000 դրամ սննդի համար և 60,000,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 1,100,000 դրամ գրենական պիտույքների համար և 3,300,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 1,700,000 դրամ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների համար և 5,100,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 30,000,000 դրամ բարեգործական բեռների ներմուծման համար և 90,000,000 դրամ երեք տարվա համար, - տարեկան 3,000,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 9,000,000 դրամ 3 տարվա համար, |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցալական ծառայության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև` Գյումրու քաղաքապետարանի հետ: |
13 |
Ծրագրի արդյունավե- տության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.10.2022, N 704-Ա | 08.10.2022, N 1015-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|