Գլխավոր տեղեկություն
Համար
N 1001-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1001-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 319-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1001-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

181 153 900 դրամ, որից 24 403 800 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 26.04.2021 թ. - 31.12.2021 թ. - 181 153 900 դրամ, այդ թվում`

1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 153 900.0 հազար դրամ,

2. Ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 7 011.8 հազար դրամ,

3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 4 950.0 հազար դրամ,

4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 473.0 հազար դրամ,

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 13 409.4 հազար դրամ,

6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 200.0 հազար դրամ,

7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 600.0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 609.7 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 7 011.8 հազար դրամ, այդ թվում`

 Էլեկտրամատակարարում - 500.0 հազար դրամ,

 Գազամատակարարում - 300.0 հազար դրամ,

 Ջրամատակարարում - 30.0 հազար դրամ,

 Կապի ծառայություններ - 1236.0 հազար դրամ,

 Ապահովագրական ծառայություններ - 2865.0 հազար դրամ,

 Ներքին գործուղումներ - 600.0 հազար դրամ,

 Համակարգչային ծառայություններ - 190.0 հազար դրամ,

 Ներկայացուցչական ծախսեր - 245.8 հազար դրամ,

 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ - 1045.0 հազար դրամ:

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4 950.0 հազար դրամ, այդ թվում`

 Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն - 4 750.0 հազար դրամ,

 Համակարգչային սաքերի պահպանման և վերանորոգման ծառայություն - 200.0 հազար դրամ:

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 473.0 հազար դրամ, այդ թվում`

 Գրասենյակային նյութեր - 298.0 հազար դրամ,

 Արտադրական հատուկ հագուստ - 175.0 հազար դրամ,

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 13 409.4 հազար դրամ, այդ թվում`

 Բենզին «Ռեգուլյար» - 10 500.4 հազար դրամ,

 Դիզելային վառելիք - 1 400.0 հազար դրամ,

 Շարժիչի յուղ - 225.0 հազար դրամ,

 Հակասառիչ հեղուկ - 54.0 հազար դրամ,

 Անիվներ - 980.0 հազար դրամ,

 Կուտակիչ մարտկոց - 250.0 հազար դրամ:

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 200.0 հազար դրամ, այդ թվում`

 Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ,

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 600.0 հազար դրամ, այդ թվում`

 Շինարարական նյութեր - 600.0 հազար դրամ,

7. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 153 900.0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և վարչարարական ծախսեր - 3 963.7 հազար դրամ՝

1. Էներգետիկ ծառայություններ - 800.0 հազար դրամ,

2. Կոմունալ ծառայություններ - 30.0 հազար դրամ,

3. Կապի ծառայություններ - 1 236.0 հազար դրամ,

4. Ներքին գործուղումներ - 600.0 հազար ՀՀ դրամ,

5. Համակարգչային ծառայություններ - 190.0 հազար դրամ,

6. Գրասենյակային նյութեր - 298.0 հազար դրամ,

7. Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 609.7 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի

նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան