ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 118-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 40-Ա որոշման հավելվածը «Ա. Սիմոնյան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Ավանեսյան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ», «Ա. Ասլանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Հ. Քոչինյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերից հետո՝ «Ա. Մելնիկով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |