ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի դեկտեմբերի 20-21-ը աշխատանքային այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման և COVID-19 ՊՇՌ նմուշառումների հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Համբարձում Մաթևոսյանինը, Արայիկ Հարությունյանինը, Սուրեն Վարոսյանինը, Ռազմիկ Մարգարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Էդմոնդ Դավթյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը՝ արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը՝ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Սուրեն Պապիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) Վահան Քերոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Երևան Թբիլիսի, իսկ դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսի Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1459-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
Հ. Մաթևոսյան | - ՀՀ փոխվարչապետ |
Ա. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ս. Պապիկյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Վ. Քերոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (19.12.2021թ. – 21.12.2021թ.) |
Ռ. Սադոյան | - Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Ս. Վարոսյան | - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Ռ. Մարգարյան | - ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու |
Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
Ա. Այվազյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (16.12.2021 թ.- 21.12.2021 թ.) |
Է. Դավթյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական |
Ա. Շահինյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Ա. Աբրահամյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Տ. Մեհրաբյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|