ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2021 թվականի N 2189-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1716-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» 1716-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «10. Պետական պարտք» գլխի «Նպատակները» հատվածում «մինչև 2022 թ.» բառերը փոխարինել «մինչև 2023 թ.» բառերով.
2) «19. Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ (ԿՖԿՏՀ)» գլխում՝
ա. «Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները» հատվածի երկրորդ պարբերությունից հանել «ՀԲ պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով (PSMP-3) նախատեսված վարկային և» բառերը, ինչպես նաև երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԿՖԿՏՀ-ի մշակման և ներդրման ծրագիրը պլանավորվել է իրականացնել 2 փուլով։ Առաջին փուլում, հաշվի առնելով ԿՖԿՏՀ ներդրման գործընթացի բարդությունը, բազմակողմանիությունը և աշխատարարությունը, նախատեսվում է ՖՆ-ին՝ ԿՖԿՏՀ ներդրման ողջ գործընթացում խորհրդատվական աջակցության տրամադրման մրցույթի կազմակերպում և անցկացում։ Այս փուլում իրականացված աշխատանքները հնարավորություն կտան հստակեցնելու ԿՖԿՏՀ ներդրման փուլերը, ենթափուլերը, դրանց հավանական ժամկետները, նախապատրաստել ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման գնման մրցութային փաստաթղթերը: Երկրորդ փուլի ընթացքում պետք է իրականացվեն ԿՖԿՏՀ ներդրման ծրագրի մշակման աշխատանքները, ապահովվի ծրագրից օգտվողների ուսուցումը և նախապատրաստվի ծրագրի վերջնական ներդրումը:»:
«Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշները» հատվածում «ԿՖԿՏՀ-ն ներդրված է՝ կառավարման տարբեր մակարդակներում պետական ֆինանսների կառավարման հետ կապված գործընթացները հնարավորինս ավտոմատացված են» բառերը փոխարինել «Իրականացված են ԿՖԿՏՀ ներդրմանն ուղղված հիմնական աշխատանքները. մեկնարկել է ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման ներդրման գործընթացը» բառերով,
բ. «Թիրախ 55. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում՝ 1-ին փուլ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
գ. «Թիրախ 56. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում՝ 2-րդ փուլ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «2. Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն» գլխի «3. Պետական եկամուտների քաղաքականություն» բաղադրիչում «9. Գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորման հետ կապված խնդիրների կարգավորում» թիրախի «9․1 «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով, «11. Տնտեսական շարժառիթների հիման վրա գործող՝ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման իրավական հիմքերի ապահովում» թիրախի «11․1 «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի մշակում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) «4. Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ» գլխի «10. Աշխատավարձի ֆոնդի հսկողություններ» բաղադրիչի «25. Անձնակազմի գրանցումների և աշխատավարձի ֆոնդի տվյալների համադրում և փոփոխությունների իրականացում հաշվապահական հաշվառման տեղեկատվական համակարգի միջոցով» թիրախի «25.1. Մարդկային ռեսուրսների բազայի /տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակում» միջոցառման «Կատարող» սյունակում «ՊՄ» բառը փոխարինել «ՔԾԳ» բառով, «Համակատարող» սյունակում «ՔԾԳ» բառը փոխարինել «ՊՄ» բառով, «Ֆինանսավորման աղբյուրը և գումարի չափը» սյունակից հանել «(ֆինանսական միջոցների չափը կորոշվի յուրաքանչյուր ՊՄ-ի կողմից տեխնիկական առաջադրանքի շրջանակներում)» բառերը.
3) «5. Պետական պարտք» գլխի «11. Պետական պարտքի կառավարում» բաղադրիչի «28․1 «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցում միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2022թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ․ դեկտեմբեր» բառերով.
4) «9. Պետական գնումներ» գլխում «15. Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում» բաղադրիչի «34. Էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովում» թիրախի «34․1 Էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովման մշակում և ներդրում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով: «16. Գնումների պլանավորում» բաղադրիչի «35. Գնումների պլանավորման համակարգի կատարելագործում» թիրախի «35․1 Մշակել ավտոմատ եղանակով, միանման բնութագրեր ունեցող առարկաների նախահաշվային գների որոշման և պլանավորման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
5) «10. Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» գլխի «18․ Ֆինանսական կառավարում և հսկողություն» բաղադրիչի «37. Ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրման ապահովում» թիրախի «37․1 ՖԿՀ համակարգի մեթոդաբանության փորձարկում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր» բառերով.
6) «10. Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» գլխի «19․ Հանրային հատվածի ներքին աուդիտ» բաղադրիչի՝
ա. «38․ Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում» թիրախի «38․1. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման մեթոդաբանության հաստատում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ․ դեկտեմբեր» բառերով, «38․2. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021-2023թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ․» բառերով,
բ. «40. Կատարողականի աուդիտի կարևորության շեշտադրում և գործնական կիրառման ապահովում տարեկան ծրագրի 30%-ի չափով» թիրախի «40․1 Կատարողականի աուդիտի իրականացման մեթոդաբանության հաստատում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021-2022 թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով,
գ. «41․ Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացում» թիրախի «41․1 Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողություններ զարգացման ծրագրի մշակում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր» բառերով,
դ. «41․ Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացում» թիրախի «41․2 Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների օպտիմալացում» և «41․3. Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման առցանց տեղեկատվական համակարգի մշակում» միջոցառումների «Ժամկետներ» սյունակում համապատասխանաբար «2021-2023թթ.» և «20212022թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով.
7) «10. Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» գլխի «20․ Կենտրոնացված ներդաշնակեցման միավոր (ԿՆՄ)» բաղադրիչի «42. ԿՆՄ անձնակազմի համալրում և կարողությունների զարգացում» թիրախի «42․1 ԿՆՄ անձնակազմի համալրում և կարողությունների զարգացում» միջոցառման «Ժամկետներ» սյունակի «2019-2021 թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով.
8) «10. Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն (ՖԲՎ)» գլխի «21․ Ֆինանսաբյուջետային վերահսկողություն» բաղադրիչի «43. Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թիրախում՝
ա. «43․1 Ֆինանսաբյուջետային վերահսկողության օրենսդրության վերանայում, թարմացում, ֆինանսաբյուջետային վերահսկողության օրենսդրության վերանայում, թարմացում, ֆինանսաբյուջետային վերահսկողության իրականացման նոր մեթոդաբանության մշակում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2020-2021թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով,
բ. «43.3 Ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկայություն» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2020-2023 թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով.
9) «11. Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում» գլխի «23․ Հանրային ներդրումների կառավարում» բաղադրիչում «46․ Օրենսդրական հիմքերի ստեղծում՝ հանրային ներդրումների կառավարման մեթոդաբանությունը» թիրախի «46.3․ Հանրային ներդրումների կառավարման ձեռնարկի վերանայում և հաստատում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2021թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ․ դեկտեմբեր» բառերով, «47. Հանրային ներդրումների ոլորտի մասնագետների կարողությունների զարգացում» թիրախի «47․2 Կարողությունների զարգացում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2020-2021թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ․» բառերով.
10) «14. Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ (ԿՖԿՏՀ)» գլխի «27. Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (Կֆկտհ)» բաղադրիչի «55. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում՝ 1-ին փուլ» թիրախում՝
ա. «55.1 ԿՖԿՏՀ մրցութային փաստաթղթի վերանայում» բառերը փոխարինել «55.1. ԿՖԿՏՀ մրցութային փաստաթղթերի վերանայման նպատակով խորհրդատվական աջակցության ձեռքբերում» բառերով, «Արդյունքի գնահատման ցուցանիշները» սյունակում «ԿՖԿՏՀ-ի մրցույթի իրականացման փաստաթղթերի փաթեթի մշակման մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը վերանայված է և բերվել է ամբողջական տեսքի» բառերը փոխարինել «Կազմակերպվել և իրականացվել է ԿՖԿՏՀ ներդրման գործընթացում խորհրդատվական ծառայությունների գնում» բառերով, «Միջոցառումների իրականացման ռիսկերը» սյունակում «Մշակված ԿՖԿՏՀ-ի մրցութային փաստաթղթի ցածր որակ» բառերը փոխարինել «ԿՖԿՏՀ-ի ներդրման գործընթացում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մշակված մրցութային փաստաթղթի ցածր որակ» բառերով, «Միջոցառումների իրականացման ռիսկերի մեղմացման գործողությունները» սյունակում «ԿՖԿՏՀ-ի մրցութային փաստաթղթի փորձաքննության անցկացում» բառերը փոխարինել «ԿՖԿՏՀ-ի ներդրման գործընթացում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային փաստաթղթի փորձաքննության անցկացում» բառերով, «Ֆինանսավորման աղբյուրը և գումարի չափը» սյունակից հանել «15.4 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` 7.2 մլն ԱՄՆ դոլարը ՀԲ PSMP-3, ծրագրով,» բառերը,
բ. «55.2 ԿՖԿՏՀ-ի գնում» բառերը փոխարինել «55.2. ԿՖԿՏՀ-ի գնման գործընթացի կազմակերպում» բառերով, «Ժամկետներ» սյունակում «2020-2021 թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ․» բառերով, «Միջոցառումների իրականացման ռիսկերը» սյունակում «ՀԲ-ի կողմից տրամադրվելիք վարկի գումարի չափը» բառերը փոխարինել «ՌԴ-ի կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների չափը» բառերով,
գ. Ուժը կորցրած ճանաչել «Միջոցառումները» սյունակի «55.3 ԿՖԿՏՀ-ի ներդրման թեստավորում» կետը.
11) «14. Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ (ԿՖԿՏՀ)» գլխի «27.Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (Կֆկտհ)» բաղադրիչի «56. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում՝ 2-րդ փուլ» թիրախում՝
ա. «56.1 ԿՖԿՏՀ-ի ամբողջական ներդրում» բառերը փոխարինել «56.1. ԿՖԿՏՀ-ի ներդրման ծրագրի մշակման մեկնարկ» անվանմամբ, «Ժամկետներ» սյունակում «2022թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ. դեկտեմբեր» բառերով, «Արդյունքի գնահատման ցուցանիշները» սյունակում «Տեխնիկական առաջադրանքին համապատասխան ներդրված ԿՖԿՏՀ» բառերը փոխարինել «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ԿՖԿՏՀ-ի ծրագրային ապահովումը մշակող ընկերությունը տեխնիկական առաջադրանքով նախատեսված ժամկետներում մշակված ԿՖԿՏՀ ներդրման ծրագիր» բառերով, «Միջոցառումների իրականացման ռիսկերը» սյունակում «ԿՖԿՏՀ-ի մոդուլների ցածր որակ» բառերը փոխարինել «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ԿՖԿՏՀ-ի ծրագրային ապահովումը մշակող ընկերությունը տեխնիկական առաջադրանքով նախատեսված ժամկետներում և պատշաճ որակով չի ապահովում ծրագրի մշակումը» բառերով,
բ. «56. ԿՖԿՏՀ հիմնական բաղադրիչների ներդրում՝ 2-րդ փուլ» թիրախի «56.2 ԿՖԿՏՀ-ի օգտվողների ուսուցում» միջոցառման «Ժամկետներ» սյունակում «2022թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2023 թ. դեկտեմբեր» բառերով:
գ. Ուժը կորցրած ճանաչել «Միջոցառումները» սյունակի «56.3 ԿՖԿՏՀ-ի սպասարկում» կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|