ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 73-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշման 6-րդ կետով տրված հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.
1) Ա. Հովսեփյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
2) Գ. Ալեքսանյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և աշխատակազմի կառավարման վարչության պետ.
3) Ա. Փիրումյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 11-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության վերջնական արդյունքները:
3. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խումբը սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետական կառավարման համակարգի մարմիններից կարող է պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ, կատարել հարցումներ, ինչպես նաև աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրել պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների, փորձագետների:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել աշխատանքային խմբի քննարկմանը հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |