ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1042-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 126,732,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/211/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` N TLS001/11-20/YVN նամակ-համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 5,892,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1042-Ա որոշման |
«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված): |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ մարզեր և քաղ. Երևան: Բնագավառը՝ կրթական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126,732,000 ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1. ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 259 ուսանող: 2. Ծագումով Գեղարքունիքի մարզից 67 ուսանող, որ սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: 3. քաղ. Երևանի, քաղ. Վանաձորի և քաղ. Գավառի մանկատների կողմից երաշխավորված, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած մանկատների, երեխաների խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 61 երեխաներ: 4. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստացող թվով 78 ուսանողներ։ Ընդհանուրը` 465 ուսանող |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2022 – 31.12.2022 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով /թերթեր, սոց․ցանցեր, հեռուստակայաններ: (մայիս -հուլիս 2022) 2. Մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու, կայքերում տեղադրելու միջոցով: (մայիս-հուլիս 2022) 3. Փաստաթղթային փաթեթների անհրաժեշտ քանակի պատճենահանում, տարածում բուհերում, այլ կրթօջախներում: (մայիս-հուլիս 2021) 4. Դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում: (օգոստոս 2022) 5. Փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն: (հուլիս - օգոստոս 2022) 6. Բոլոր դիմորդների տնայցեր: (օգոստոս 2022) 7. Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում։ 8. ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով: (օգոստոս-սեպտեմբեր 2022) 9. Կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն: (սեպտեմբեր 2022) 10. Մրցույթների արդյունքների մասին իրազեկում։ (սեպտեմբեր 2022) 11. Մրցույթներում հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում: (ուս տարվա սկիզբ) 12. Կրթավճարների փոխանցում համապատասխան ուս․ հաստատություններ։ /յուրաքանչյուր կիսամյակ/: 13. Ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին: 14. Բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով: (ուս. տարվա ողջ ընթացքում) 15. Ամեն կիսամյակի ավարտից հետո ստուգման գրքույկների պատճենների հավաքում և դիտարկում: (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո) 16. Առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում:(յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո) 17. Ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում: (ուս տարվա ընթացքում) 18. Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում: (ուս տարվա ընթացքում) Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական առաջադիմությունը: Կրթավճարները տրամադրվում են ուսումնառության ողջ ընթացքի համար: Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե տարիների ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ ուսանողը թերացել է ուսման մեջ և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նման դեպքերում բավարար առաջադիմություն ունեցող ուսանողի փոխարեն ընտրվում է նորը` ելնելով վերոնշյալ չափանիշներից: Յուրաքանչյուր ամիս կրթաթոշակ է տրամադրվում ծրագրերում ընդգրկված մանկատան սաներին; Գավառի պետական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորող ուսանողներին` բարերարի կողմից սահմանած կրթաթոշակի չափով: Գումարը նախատեսված է ուսումնական նյութերի պատճենահանման, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերման կամ տրանսպորտային ծախսերը հոգալու համար:
Դիմորդների և ուսանողների ընտանիքների սոցիալական վիճակի մասին տեղեկությունները հավաքագրվում են համապատասխան տեղեկանքների և լրացվող հարցաթերթիկի միջոցով։ Այնուհետև դրանք ճշտվում են նրանցից յուրաքանչյուրի տուն կատարած այցելության ժամանակ: Մրցույթի արդյունքները ամփոփվում և հաստատվում են ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի կողմից: Հանձնաժողովի անդամներ են ՀՕՖ աշխատակիցները, ծրագրերի համակարգողները և ՀՕՖ-ի կրթական ծրագրերի շահառու ուսանողները:
Տարեկան ուսման վարձը կազմում է 97,740,000 ՀՀ դրամ Տարեկան կրթաթոշակ 15,340,000 ՀՀ դրամ Կազմակերպական ծախսեր 13,652,000 ՀՀ դրամ
Ծրագրի ընդհանուր արժեքն է 126,732,000 ՀՀ դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք 3,000,000 ՀՀ դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսային ծառայությունների ձեռք բերում։
Ակնկալում ենք 2,000,000 ՀՀ դրամի չափով էլեկտրաէներգիայի ձեռք բերում։
Ակնկալում ենք 5,892,000 ՀՀ դրամի չափով հաշվապահական ծառայությունների ձեռք բերում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 13,652,000 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 10․8 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է. ծրագրի ղեկավարի աշխատավարձ 2,760,000 ՀՀ դրամ կապի ծառայություններ 3,000,000 ՀՀ դրամ կոմունալ ծախսեր 2,000,000 ՀՀ դրամ հաշվապահական ծառայություններ 5,892,000 ՀՀ դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է` 1. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների 2. Բոլոր վերը նշված կրթօջախների 3. Երեխաների խնամքի կառույցների 4. Միասնական սոցիալական ծառայության հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |