ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 89-Ա
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝
1. Հաստատել Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1872-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 89-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |