Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2003-20.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2003 թվականի N 131-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 288 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ)
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Գ. Մանասարյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

Մ. Մելքոնյան  - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ
Պ. Շադյան  - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ
Տ. Աղաջանյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. ապրիլի 1
Երևան