Գլխավոր տեղեկություն
Համար
N 1502-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1502-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 185-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

28.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1502-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

փետրվարի 26-ի N 185-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ (Լ. Պետրոսյան)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ