Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 27-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 664-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 18-ի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը, ժամանակացույցը և ծախսերի ֆինանսական գնահատականը հաստատելու մասին» N 664-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի «Ծրագրի ֆինանսավորումը» գլխում «650 մլն դրամ» բառերը փոխարինել «834․7 մլն դրամ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. աղյուսակը «Գործընկերների կողմից սննդի տրամադրման վերահսկողություն/մոնիթորինգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

 Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին
կառուցապատման և շինարարական աշխատանքների իրականացում

 09/07/21  30/09/21
»,

 

բ. աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սահմանված ժամանակացույցը նախնական է և կարող է փոփոխվել՝ պայմանավորված միջոցառումների իրականացման գործընթացների անհրաժեշտությամբ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։».

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 27-Ա որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 664-Ա որոշման

 

Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Կ Ա Ն   Գ Ն Ա Հ Ա Տ Ա Կ Ա Ն

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Նախապատրաստական փուլի ծախսեր

8,400.0

2.

Բովանդակության մշակման փուլի ծախսեր

93,200.0

3.

Տաղավարի շինարարության փուլի հեղինակային հսկողություն

2,700.0

4.

Ազգային օր միջոցառման կազմակերպման ծախսեր

129,400.0

5.

Սպասարկող անձնակազմ

21,000.0

6.

Չնախատեսված ծախսեր (3%)

7,600.0

7.

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

262,300.0

8.

Շահույթ (10%)

26,000.0

9.

ԱԱՀ (20%)

57,700.0

10.

ԸՆԴԱՄԵՆԸ

346,000.0

«Մետրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Բիզնեսի խթանման աշխատանքներ

51,575.0

2.

Տաղավարի աշխատանքի կազմակերպման գծով աշխատավարձի

ծախսեր

99,575.0

3.

Ներդրումների խթանման գծով աշխատավարձի ծախսեր

53,600.0

4.

Գրասենյակի պահպանման ծախսեր

18,750.0

5.

Չնախատեսված ծախսեր (3%)

6,800.0

6.

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

230,300.0

7.

Շահույթ (10%)

23,000.0

8.

ԱԱՀ (20%)

50,700.0

9.

ԸՆԴԱՄԵՆԸ

304,000.0

Oպերատորների կողմից ներկայացված միասնական գնային առաջարկ

650,000․0

«Beyond Limits» ընկերություն

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին կառուցապատման և շինարարական աշխատանքների իրականացում

184,726.0

Ընդամենը` «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսի ծախսեր

834,726.0»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ