Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 185-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Նիդերլանդների թեմի միջոցով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղղարկված բեռի (21 պալետ և 85 ներքնակ, 6,960 կգ ընդհանուր քաշով, 369 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախի կարիքավոր բնակիչներին անհատույց բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 10.12.21 N 992-Ա)

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 185-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի

միավորը

Քանակը

1.

HP ստացիոնար նոր համակարգիչ

հատ

76

2.

Դյուրակիր նոր համակարգիչներ /Asus HP ProBook/

հատ

36

3.

Անվասայլակ

հատ

50

4.

Քայլակ

հատ

27

5.

Հենակներ

հատ

30

6.

Քնապարկ

հատ

30

7.

Վրան

հատ

35

8.

Առաջին օգնության սանիտարական հավաքածու

տուփ

55

9.

Բարձ

հատ

20

10.

Լապտերներ

հատ

100

11.

Տարբեր նոր հագուստ /կանացի բլուզ/

արկղ

87

12.

Տարբեր նոր հագուստ /տղամարդու բլուզ/

արկղ

12

13.

Ծածկոց

հատ

28

14.

Տակդիրներ

տուփ

12

15.

Քայլակի մասեր

արկղ

1

16.

Վերմակներ

հատ

4

17.

Տղամարդու կոշիկ

զույգ

32

18.

Կանացի կոշիկ

զույգ

24

19.

Ներքնակներ

հատ

85

(հավելվածը խմբ. 10.12.21 N 992-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ