Գլխավոր տեղեկություն
Համար
N 2170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2170-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 823-Ն որոշման 3.1-ին կետի 1-4-րդ և 7-10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 1,104.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` քոլեջի ջեռուցման համակարգի տեղադրման/մոնտաժման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

2) 42,958.3 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին` ձայնային սարքավորումների ձեռքբերման համար.

3) 3,828.0 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

4) 7,434.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

5) 5,507.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ոռոգման ցանցի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32001. Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման նպատակով 2020 թվականի հուլիսի 28-ին «Ավա-բիլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 պայմանագրում կատարել փոփոխություններ` դրանով նախատեսված աշխատանքների կատարման գինն ավելացնելով 113.9 հազ. դրամով և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 2020 թվականի հուլիսի 28-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ավա-բիլդինգ» ՍՊԸ-ին տրամադրել 171.9 հազ. դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

6. Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար ճաշարանային և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԵՕՀՊՄՔ-ՀԲՄԾՁԲ-21/01» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով տնտեսված գումարներից 43,588.5 հազ. դրամն ուղղել ընթացիկ նորոգման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև գույքի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Թույլատրել «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոց» ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներից և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11011. Հիմնական մասնագիտացված հանրակրթություն» միջոցառման շրջանակներում ստացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 17,837.7 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1650-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ին ամրացված շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների և ջեռուցման համակարգի տեղադրման համար անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

8. Թույլատրել «Կրթության զարգացման նորարարական ազգային կենտրոն» հիմնադրամին Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի

«1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11006. Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառման շրջանակներում ստացված դրամաշնորհից չօգտագործված գումարներից 22,800.0 հազ. դրամն ուղղել ուղևորատար մեքենայի և տպագրական մեքենայի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2170-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: