«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2002 թվականի N 618
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՄԲԻՆ ԵՐԵՎԱՆԻ N 54 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված «Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին» պայմանագրում ամրագրված սկզբունքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի N 54 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը` 1400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, մեկհերթյա աշխատանքային ռեժիմով անհատույց և համատեղ օգտագործման իրավունքով հանձնել Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբին` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող զինծառայողների երեխաների ուսուցումը մայրենի լեզվով կազմակերպելու համար` անհատույց օգտագործվելիք տարածքի ընթացիկ և N 54 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի, արհեստանոցի, ջեռուցման համակարգի վերանորոգումն իր միջոցների հաշվին կատարելու պայմանով:
2. Սահմանել, որ ուսումնական ծրագրերի իրականացման ընթացքում կարող են օգտագործվել N 54 միջնակարգ դպրոցի ենթակառուցվածքները:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել ռուսական կողմի հետ նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կարգավորել ստեղծվելիք դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը և սահմանել N 54 միջնակարգ դպրոցի ենթակառուցվածքներից օգտվելու կարգը և ժամանակացույցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 23-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2021, N 2117-Ա | 24.12.2021, N 618 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|