ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հասկացությունը, տեղական տուրք և վճար վճարողներին, տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց գանձման կարգն ու պայմանները, կարգավորում է տեղական տուրքերի և վճարների հետ կապված այլ հարաբերություններ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) նրանց հիմնադրած ձեռնարկությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան գանձվող վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 2. |
Տեղական տուրքի հասկացությունը |
Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Սույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:
Հոդված 3. |
Տեղական վճարի հասկացությունը |
Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարող են համարվում սույն օրենքի 7 հոդվածում նշված լիազորությունների իրականացման դիմաց և 8 հոդվածում նշված գործողությունների համար վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Հոդված 5. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների իրավունքները |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն`
ա) պահանջել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնից` կատարելու տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.
բ) գանգատարկել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) ստանալ տեղական տուրքը և (կամ) վճարը վճարելու մասին տեղեկանք.
դ) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը:
Հոդված 6. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների պարտականությունը |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են տեղական տուրքի և (կամ) վճարի գանձմամբ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 7. |
Տեղական տուրքերի տեսակները |
Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները`
ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.
բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույտվության համար.
գ) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.
դ) համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվության համար.
ե) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան խաղատներին, բաղնիքներին, (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.
է) համայնքային կանոններին (Երևանում համաքաղաքային կանոններին) համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.
ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար.
թ) համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:
(7-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-170-Ն)
Հոդված 8. |
Տեղական վճարների տեսակները |
Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները`
ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` մասնակիցներից վճար:
(8-րդ հոդվածը փոփ. 07.10.03 ՀՕ-14-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 9. |
Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Թաղային համայնքներում տեղական տուրքի դրույքաչափերի սահմանման վերաբերյալ առաջարկությունը համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է` խորհրդակցելով Երևանի քաղաքապետի հետ:
2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր:
3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
Հոդված 10. |
Տեղական տուրքերի դրույքաչափերը |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
հիմնական օբյեկտների համար`
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչև 15000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 30000 դրամ,
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 50000 դրամ,
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 70000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ,
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչև 3000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 5000 դրամ:
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 12,500 դրամ.
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17,500 դրամ:
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար` ընթացիկ տարվա համար` 50.000-350.000 դրամ.
բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 0-250 դրամ.
գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-25000 դրամ:
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) խաղատների համար` 500 000-1 000 000 դրամ.
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դր.
գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:
8. 8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-5000 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
10. Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել մինչև մեկ ու կես անգամ ավելի, իսկ թաղային համայնքներում` երկու անգամ ավելի:
111. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ թաղային համայնքներում` 5.0 գործակիցների կիրառմամբ:
(10-րդ հոդվածը փոփ. 11.11.98 ՀՕ-260, խմբ. 20.05.02 ՀՕ-348-Ն, խմբ., լրաց. 08.07.05 ՀՕ-170-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-36-Ն)
Հոդված 11. |
Տեղական վճարի դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական վճարի դրույքաչափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով:
2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական վճարների միասնական դրույքաչափեր:
3. Ընթացիկ տարվա համար տեղական վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. |
Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը |
Տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը` ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:
Հոդված 13. |
Արտոնությունները |
Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին` տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը:
Հոդված 14. |
Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը |
1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:
2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման` մասնակի կամ լրիվ, եթե`
ա) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.
բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:
Գ Լ Ո Ւ Խ 6
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16. |
Տեղական տուրքը կամ վճարը հաշվարկելու և գանձելու պատասխանատվությունը |
Տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:
Հոդված 17. |
Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը |
Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:
Հոդված 18. |
Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը |
1. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:
2. Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են ընդունվում գանգատը ստացվելու օրվանից ոչ ուշ` հնգօրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. |
Տեղական տուրքերը և վճարները վճարելու արժույթը |
Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:
Հոդված 20. |
Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների գանգատարկումը |
Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են գանգատարկվել դատարան:
Հոդված 201. | Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը |
1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:
2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:
3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:
(201-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-348-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հոդված 22. |
1998 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի փոփոխությունները |
Սույն օրենքի 9 հոդվածի 3-րդ կետը և 11 հոդվածի 3-րդ կետը չեն տարածվում 1998 թվականի համար սահմանվող տեղական տուրքերի և վճարների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|