Basic information
Number
N 614
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.12.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
03.11.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.11.1998
Effective date
10.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 1998 թվականի N 614

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի և նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` սահմանանիշերի տեղադրման աշխատանքներն իրականացնել Երևանի հարակից մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:

3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետներին`

ա) աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծել աշխատանքային խմբեր.

բ) համապատասխան ակտերով սահմանանիշերն ընդունել ի պահպանություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 3-ի N 614 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ԵրԵՎան քաղաքի ԵՎ նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով ստեղծված հանձնաժողովի

 

Վ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
●  ●  ●  ●  ● - Արագածոտնի մարզպետի տեղակալ
Լ. Ալեքսանյան - Արարատի մարզպետի տեղակալ
●  ●  ●  ●  ● - Արմավիրի մարզպետի տեղակալ
Ք. Մանուկյան - Կոտայքի մարզպետի տեղակալ
Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ