ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 282-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,997,730 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման ցանցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արտեմիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00041055) 2021 թվականի մարտի 16-ին կնքված N ՀՀ/ԲԱ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու ոռոգման ցանցի վերակառուցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,997,730 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. ԱվինՅԱՆ | 
| 
 
 Երևան  | 
| 
 07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի N 282-Ա որոշման  | 
«Ոռոգման ցանցի վերակառուցում»
ԾՐԱԳԻՐ
| 
 1.  | 
 Ծրագրի նպատակը  | 
 Ծրագրի նպատակն է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցը (2-րդ փուլ)  | 
| 
 2.  | 
 Ծրագրի բարեգործական որակման նպատակը  | 
 Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից  | 
| 
 3.  | 
 Բարեգործը  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ  | 
| 
 4.  | 
 Ծրագիրը կատարողը  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)  | 
| 
 5.  | 
 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը  | 
 Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, բնագավառը՝ ջրամատակարարում  | 
| 
 6.  | 
 Ծրագրի բյուջեն  | 
 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,997,730 դրամ  | 
| 
 7.  | 
 Բարեգործություն ստացողը  | 
 Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա)  | 
| 
 8.  | 
 Ծրագրի իրականացման տևողությունը  | 
 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը  | 
| 
 9.  | 
 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը  | 
 Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցը (2-րդ փուլ)՝ 2021 թվականի ապրիլի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը։ Ընդհանուր արժեքը՝ 23,997,730 դրամ։  | 
| 
 10.  | 
 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների  | 
 Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքներ (II-րդ փուլ)՝ 23,997,730 դրամ  | 
| 
 համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը  | 
||
| 
 11.  | 
 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը  | 
 Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում  | 
| 
 12.  | 
 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ  | 
 Համագործակցություն չի նախատեսվում  | 
| 
 13.  | 
 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. ԱվինՅԱՆ | 
| 
 07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|