ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2021 թվականի N 2010-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2010-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե- կություն- ներ |
ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
7010909109 |
Շշեր, շշիկներ, սրվակներ, սափորներ, թաղարներ, բանկաներ, սրվակիկներ և ապակե այլ տարողություններ՝ ապրանքների պահման, տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար. պահածոյացման համար ապակե բանկաներ. ապակե պահպանական խցաններ, խցաններ, կափարիչներ և ապակե նույնանման այլ արտադրատեսակներ |
Թափանցիկ ապակյա տարա 50 մլ տարողությամբ, հատուկ վզիկով, սպիտակ պոլիպրոպիլենային միջուկով |
հատ |
9․979 |
Իտալիա |
Իտալիա |
3 373 000 |
|
2. |
3923501000 |
Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար |
66 հատուկ վզիկով պոլիէթիլեն տերեֆտալատ գլիկոլ սպիտակ կափարիչ փակող ներդիրով |
կգ |
225․25 |
Իտալիա |
Իտալիա |
1 758 000 |
|
3. |
3923900000 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
58 Lumson սկավառակ, ցածր խտության պոլիէթիլեն |
կգ |
23․68 |
Իտալիա |
Իտալիա |
355 700 |
|
4. |
7010909109 |
Շշեր, շշիկներ, սրվակներ, սափորներ, թաղարներ, բանկաներ, սրվակիկներ և ապակե այլ տարողություններ՝ ապրանքների պահման, տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար. պահածոյացման համար ապակե բանկաներ. ապակե պահպանական խցաններ, խցաններ, կափարիչներ և ապակե նույնանման այլ արտադրատեսակներ |
Թափանցիկ ապակյա տարա, 7 մլ տարողությամբ, 35/400 |
հատ |
10 836 |
Իտալիա |
Իտալիա |
1 237 000 |
|
5. |
3923501000 |
Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար |
35/400 Պոլիէթիլեն տերեֆտալատ գլիկոլ, սպիտակ |
կգ |
77․97 |
Իտալիա |
Իտալիա |
1 540 000 |
|
6. |
3923301090 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
բարձր խտության պոլիէթիլեն/ ցածր խտության պոլիէթիլեն + պոլիպրոպիլեն, փափուկ հպվող մակերեսով սպիտակ տարա, 100 մլ տարողությամբ, 24/410 |
կգ |
140․74 |
Իտալիա |
Իտալիա |
1 283 000 |
|
7. |
9616109000 |
Գլխադիրներ և գլխիկներ |
AB277. պոլիպրոպիլեն 24/410 250 մկլ չափաբաժնով, արծաթագույն փայլով փչող պոմպ, 0,44 անցքով, առանց փականի |
կգ |
46․65 |
Իտալիա |
Իտալիա |
1 636 000 |
|
8. |
9616109000 |
Գլխադիրներ և գլխիկներ |
AB277. պոլիպրոպիլեն 24/410 250 մկլ չափաբաժնով, արծաթագույն փայլով պոմպ, 0,44 անցքով, առանց փականի |
կգ |
48․67 |
Իտալիա |
Իտալիա |
1 566 000 |
|
9. |
3923501000 |
Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար |
24/410 Թափանցիկ կափարիչ AB285 ստիրեն-ակրիլոնիտրիլ |
կգ |
64․15 |
Իտալիա |
Իտալիա |
678 000 |
|
10. |
3923301090 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
Շրթներկի տարա հարթ 12,7 մմ տրամագծով, ակրիլոնիտրիլ-բութադիեն- |
կգ |
151․5 |
Իտալիա |
Իտալիա |
2 815 000 |
|
11. |
3923301090 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
Շրթներկի տարայի կարճ կափարիչ H35 ակրիլոնիտրիլ-բութադիեն- |
կգ |
28․34 |
Իտալիա |
Իտալիա |
602 000 |
|
12. |
3923301090 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
50% ցածր խտության պոլիէթիլեն, 50% բարձր խտության պոլիէթիլեն, Սպիտակ սրվակ Dositube վակուումային պոմպով, 50 մլ |
կգ |
179.72 |
Ֆրանսիա |
Ֆրանսիա |
6 285 000 |
|
13. |
3923301090 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
50% ցածր խտության պոլիէթիլեն, 50% բարձր խտության պոլիէթիլեն, Սպիտակ սրվակ Dositube վակուումային պոմպով, 30 մլ |
կգ |
164.72 |
Ֆրանսիա |
Ֆրանսիա |
6 218 800 |
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
29 347 500 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |