ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 968-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի և Արցախի բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված բժշկական պարագաների (20 տեղ, 175 կգ ընդհանուր քաշով, 970 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 402.50 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 968-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N/N |
Անվանումը |
Քանակը/ հատը |
Երկիրը |
Հատի արժեքը $ |
Ընդհանուր արժեքը $ |
1․ |
Բժշկական աթոռ |
3 |
ԱՄՆ |
150 |
450 |
2․ |
Քայլակներ |
4 |
ԱՄՆ |
25 |
100 |
3․ |
Տակդիրներ |
8 արկղ |
ԱՄՆ |
20 |
160 |
4․ |
Շտատիվ |
1 |
ԱՄՆ |
100 |
100 |
5. |
Գիպսային ֆիքսատոր |
1 |
ԱՄՆ |
100 |
100 |
6. |
Անվասայլակ |
2 |
ԱՄՆ |
30 |
60 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |