ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2017 թվականի N 71-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Գալշոյան փողոցում գտնվող ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 138694731 դրամ գնահատված արժեքով և 725.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը փոփ., լրաց. 09.12.21 N 2014-Ա)
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, «Երևանի N159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 154/0013 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի N 159 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի ապրիլի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 27/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 09.12.21 N 2014-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.2021, N 2014-Ա | 10.12.2021, N 71-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|