Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-103-Ն-29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-103-Ն-29

2021թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «տարածքներ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերը,

2) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Քաղաքացիական» բառերից հետո լրացնել «/ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ» բառերը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 6

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան