Գլխավոր տեղեկություն
Համար
N 1467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1467-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26.5-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1467-Ա որոշման

 

«Հավելված

 ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 27-ի N 840-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Տիգրան Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գեղամ Գևորգյան - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Արմենուհի Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արտյոմ Ղազարյան «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ (համաձայնությամբ)
Լևոն Գուլքանյան - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ)
Արտեմ Ջրաղացպանյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հնեցման արտադրամասի մենեջեր (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Աղավարդ Խաչատրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Եղիազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նունե Սիմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Աբրահամյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերյոժա Երիցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Արմեն Սոլոմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
Վարդան Դեմիրճյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող
Սարե Գալստյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող
Արմեն Օզանյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Թոռնիկ Ալիյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ