ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1085-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 1,428,790,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1085-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Բարեգործական օգնության տրամադրում` սննդի, կենցաղային, տնտեսական, շինարարական ապրանքների և նյութերի հատկացում, բժշկական օժանդակության, գյուղատնտեսական տեխնիկայի և ապրանքների հատկացում, ուսման վարձի հատկացում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում, Բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ սոցիալապես անապահով ծերերի տաք սննդի ապահովում, Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, զինվորներին և նրանց ընտանիքներին ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայության ապահովում, Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսումնադաստիարակչական, ձեռքի աշխատանքների, արհեստագործական խմբակների կազմակերպում իրենց բնակավայրերում. |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից՝ ՀՀ կառավարության 16.03.2003 թ.-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կեըի համաձայն |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե9) Շվեյցարիայի ՍՄՋ միություն, (Ինդուստրի 1, Վինթերթուր 8401) Գերմանիայի «ԱՄՐՈ» կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Հերիշրիդ 79737, Սալփեթերերվեգ 22) Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոմբերգ61350, Ֆրիդբերգերշտրասսե 101) Գերմանիայի Ջեյն Գլոբալ Էյդ նեթվորք կազմակերպություն (ԱՄ Անթերեն Ռեյն 35394 Գիսսեն) Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպություն (Հոլանդիա, Նունսպեեթ 8071, Սպորլաան 1ա) Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամ (Հոլանդիա, Նիյմեգեն6511, Այլբրախշտրատ 8) Հոլանդիայի «Կոմ Օվեր ԷՆ Հելփ» կազմակերպություն (Հոլանդիա, Միջ Կեռկ) Անհատ քաղաքացիներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ ՀՎՀՀ՝ 00068196 (ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ` սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,428,790,600 (մեկ միլիարդ չորս հարյուր քսանութ միլիոն յոթ հարյուր իննսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
3,710 շահառու` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ,միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ, զինվորներ և զինվորների ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 3-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ամենամսյա սննդի հատկացում 1,023,960 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. Որից՝ քաղ. Երևան` 1,800 շահառու, նախատեսվում է 496,800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում Արարատի մարզ` 140 շահառու: Համայնքներ` քաղ. Արտաշատ - 25 երեխա, քաղ. Մասիս - 25 երեխա, գյուղ Գետազատ - 10 երեխա, գյուղ Մրգանուշ - 5 երեխա, գյուղ Նոր Խարբերդ - 15 երեխա, գյուղ Հայանիստ - 10 երեխա, գյուղ Այգավան - 15 երեխա, գյուղ Շահումյան - 10 երեխա,Գյուղ Այնթապ - 10 երեխա,գյուղ Նշավան - 10 երեխա, գյուղ Մխչյան - 5 երեխա Նախատեսվում է 38,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Կոտայքի մարզ` 290 շահառու: Համայնքներ` քաղ. Աբովյան - 120 երեխա, քաղ. Չարենցավան - 25 երեխա, գյուղ Զառ - 10 երեխա, գ. Ակունք - 30 երեխա, գյուղ Պռոշյան - 30 երեխա, գյուղ Նոր Հաճն - 20 երեխա, քաղաք Հրազդան - 25 երեխա, Զատիկավան - 15 երեխա, գյուղ Քասախ - 15 երեխա Նախատեսվում 80,040 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Գեղարքունիքի մարզ` 940 շահառու: Համայնքներ` քաղ. Գավառ - 25 երեխա, քաղ. Ճամբարակ - 175 երեխա, գյուղ Գետիկ - 100 երեխա, գյուղ Մարտունի - 60 երեխա, գյուղ Այգուտ - 90 երեխա, գյուղ Անտառամեջ - 15 երեխա, գյուղ Ձորավանք - 15 երեխա, գյուղ Դպրաբակ - 60 երեխա, գյուղ Կալավան - 15 երեխա, գյուղ Վահան - 130 երեխա, գյուղ Չկալովկա - 20 երեխա, գյուղ Թթուջուր - 100 երեխա, գյուղ Աղբերք - 60 երեխա, գյուղ Լճաշեն - 75 երեխա: Նախատեսվում է 259,440 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Տավուշի մարզ` 75 շահառու: Համայնքներ` քաղ. Իջևան - 25 երեխա, գյուղ Խաչարձան - 30 երեխա, գյուղ Կիրանց - 10 երեխա, գյուղ Ծաղկավան - 10 երեխա: Նախատեսվում 20,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Լոռու մարզ` 25 շահառու: Համայնքներ` քաղ. Վանաձոր - 25 երեխա: Նախատեսվում է 6,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Արմավիրի մարզ` 240 շահառու: Համայնքներ` գյուղ Արտաշար - 55 երեխա, գյուղ Գեղակերտ - 85 երեխա,քաղաք Էջմիածին - 30 երեխա, գյուղ Ալաշկերտ - 50 երեխա, գյուղ Թաիրով - 10 երեխա, գյուղ Մերձավան - 10 երեխա: Նախատեսվում է 66,240 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Արագածոտնի մարզ` 165 շահառու: գյուղ Ակունք - 65 երեխա, քաղաք Թալին - 55 երեխա, ք. Աշտարակ - 25 երեխա, գյուղ Ագարակ - 10 երեխա, գյուղ Ուջան10 երեխա: Նախատեսվում է 45,540 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
Վայոց ձորի մարզ` 35 շահառու: Համայնքներ` գյուղ Շատին - 30 երեխա, գյուղ Ագարակաձոր - 5 երեխա: Նախատեսվում է 9,660 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:
2. Ապրանքների բաշխում շահառուներին` 690,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով 3. Բուժօգնություն ստանալու միջամտություն` 170,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով 4. Ուսման վարձեր և դասընթացների վճարներ` 190,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով 5. Կազմակերպական ծախսեր` 552,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով 6. Բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ սոցիալապես անապահով ծերերի տաք սննդի ապահովում՝ 50,000 ԱՄՆ -ի դոլարին համարժեք դրամի չափով. 7. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 8. Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, զինվորներին և նրանց ընտանիքներին ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայություն՝ 80,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 9. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսումնադաստիարակչական, ձեռքի աշխատանքների, արհեստագործական խմբակների կազմակերպում իրենց իսկ բնակավայրերում 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 10. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում, ուսման վարձի, բուժ. օգնության տրամադրում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում` 100,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի ձեռքբերում և ներմուծում 1,023,960 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ալյուր, բրինձ, ոլոռ, մակարոնային արտադրանք, շաքարավազ, բուսական յուղ, հնդկաձավար, տոմատ և պարենային այլ ապրանքներ 2. Ապրանքների ձեռքբերում և ներմուծում` մինչև 690,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի բժշկական գործիքներ, բժշկական և ատամնաբուժական սարքավորումներ, ատամնաբուժական աթոռներ (տրվում է այն բուժ. հաստատություններին, որոնք կդիմեն դրանք հատկացնելու խնդրանքով), օրացույցներ և բացիկներ, խաղալիքներ, կենցաղային և տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա, սպասքեղեն և այլ պարագաներ, հագուստ, շինանյութ, գյուղատնտեսական նշանակության ապրանքներ 3. Կազմակերպական ծախսեր` 92,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (առանց աշխատավարձի) 4. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում 85,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որից արտերկրից ձեռք բերվող և ներմուծվող` 20,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով և Հայաստանի Հանրապետությունից` 65,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: 5. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 6. Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, զինվորներին և նրանց ընտանիքներին ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում սոցիալ-հոգեբանական և լոգոպետի ծառայություն՝ 80,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. 7. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսումնադաստիարակչական, ձեռքի աշխատանքների, արհեստագործական խմբակների կազմակերպում իրենց իսկ բնակավայրերում 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` 522,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որը կազմում է բյուջեի 17.71 %-ը: 1. Աուդիտորական ծառայություն` 8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2. Աշխատավարձ` 430,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 3. Վառելանյութ` 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 4. Էլեկտրաէներգիայի վարձ` 16,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 5. Ջրի վարձ` 3,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 6. Գազի վարձ `10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 7. Հեռախոսավարձ և կապ` 15,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 8. Տնտեսական և այլ ծախսեր` 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
12. |
Համագործակցությու նը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունն երի հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, միասնական սոցիալական ծառայություն. Արցախի Հանրապետության կառավարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամի, Շվեյցարիայի ՍՄՋ միության, Գերմանիայի Դաշնության «ԱՄՐՈ» կազմակերպության, Գերմանիայի Դաշնության «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուրՕրիենթ» հասարակական կազմակերպության, Գերմանիայի Ջեյն Գլոբալ Էյդ նեթվորք, կազմակերպություն, Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպության, Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամի, Հոլանդիայի Կոմ Օվեր ԷՆ Հելփ կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի hամակարգման հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով: ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|