Գլխավոր տեղեկություն
Համար
N 1453-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1453-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը»:

2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

20.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 1453-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 29-ի 

N 1304-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ

 

Ալեքսեյ Սանդիկով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 Անուշ Բեղլոյան  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 Աննա Մարգարյան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)
 Աննա Չուլյան «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ
առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
 Նարինե Մանուկյան

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»
պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ ճարտարագետ,
ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի սպասարկման
խմբի ղեկավար (համաձայնությամբ)

 Աշոտ Իզրաիլյան «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության
բիզնես լուծումների բաժնի պետ (համաձայնությամբ)
 Անդրեյ Գրիգորյան  «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Այ Փի հիմնական
ցանցի վարչության ղեկավար (համաձայնությամբ)
 Վահան Հովսեփյան ՌԱՅՓ ԷնՍիՍի (RIPE NCC), Կովկասի և Կենտրոնական
Ասիայի Արտաքին հարաբերությունների գծով տնօրեն (համաձայնությամբ)
Ալբերտ Տոնեյան «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Գրիգորի Սաղյան «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության
փոխնախագահ (համաձայնությամբ)
Լիաննա Գալստյան

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված»
հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Քրիստինա Հակոբյան ԱյՔԱՆՆ Կառավարական խորհրդատվական կոմիտեի
(ICANN GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդական (համաձայնությամբ)
Քրիստինե Գյոնջյան Հայաստանի օպերատորների միության տնօրեն (համաձայնությամբ)
Դավիթ Ալավերդյան

Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Միսակ Խաչատրյան «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՑՏԲ տեխնիկական
ադմինիստրատոր (համաձայնությամբ)
Սամվել Մարտիրոսյան «ԱրմՍեք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Մանե Մադոյան «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական
կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Դավիթ Հայրապետյան «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության
ընկերության միջօպերատորական համագործակցության և
մեծածախ վաճառքների վարչության ղեկավար (համաձայնությամբ)
Միսակ Խաչատրյան «ՋիԷնՍի Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության
ընկերության ցանցային կառավարման և մոնիթորինգի
դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ