Գլխավոր տեղեկություն
Համար
N 2086-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2086-Ա

 

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիտվական «ՋեյԷսՍի Սոլիթ Թեքնիքս» ընկերության կողմից «Դի Օհմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով ստացված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 05100010/091121/0072015 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված արևային վահանակներն ու այլ սարքավորումները փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, և վերջինիս կողմից՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա, հանձնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատունթանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մուսայելյանի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնապահպանական աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են գույքն ընդունող կազմակերպությունների և մարմինների հաշվին:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի նոտարական վավերացման, գույքերի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մուսայելյանի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ