Basic information
Number
N 532
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.09.1998-23.10.1998)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.09.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.09.1998
Effective date
20.09.1998

041.0532.07.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 1998 թվականի N 532

քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» N 405 որոշմանը համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) իրենց ենթակայության բյուջետային հիմնարկների ցանկը` առանձնացնելով այն բոլոր բյուջետային հիմնարկները, որոնք ունեն արտաբյուջետային հաշիվներ.

բ) արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի և բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է).

գ) առաջարկություններ իրենց ենթակայության բյուջետային հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորելու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա մինչև 1998 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այն բյուջետային հիմնարկների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են վերակազմակերպման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի ԵՎ բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ

 

Բյուջետային հիմնարկների անվանումը ___________________________________
Հիմնարկն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___________

 

  ՀՀ պետական
բյուջեից ֆինանսավորման
ընդհանուր
գումարը
Ծախսերի
ընդհանուր գումարը
Արտաբյուջետային միջոցներից
գոյացող միջոցների
ընդհանուր գումարը
Արտաբյուջետային միջոցներով
կատարված
ծախսերի
ընդհանուր
գումարը
Բյուջետային միջոցներով
կատարված
ծախսերի
ընդհանուր գումարը
Արտաբյուջետային
միջոցների գոյացման աղբյուրները*
նվիրատվություններից
կամ բարեգործական
այլ ծրագրերից 
այլ
աղբյուրներից 
1997 թ. փաստացի              
1997 թ. փաստացի              
1997 թ. ծրագրային              

 

* Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները նշելիս տեղեկանքին կից ներկայացվում է գրավոր տեղեկատվություն արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների վերաբերյալ` առանձնացնելով գոյացման աղբյուրները և տվյալ աղբյուրից գոյացող միջոցների ընդհանուր գումարը: