Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2021-30.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1414-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 771-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝

1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 1414-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Կարեն Գիլոյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան   - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
Սերգեյ Աբրահամյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ

  

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Սամվել Գևորգյան   - Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան   - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան   - ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Պետրոսյան   - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Մոսինյան   - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մարտին Ալիխանյան    - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների
ամբիոնի դասախոս

Մխիթար Խաչատրյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Եղիշե Դավթյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս
Վարինկա Ավագիմյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների
ամբիոնի դասախոս

 

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Դիաննա Ալեքսանյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային
տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Մերուժան Սարգսյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային
տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Յուրի Իսրաելյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Արմեն Պանչուլազյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային
տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Գայանե Չիլոյան   - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ