«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 նոյեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 378-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 378-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Մատակարարի կողմից Բաժանորդին Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման, ինչպես նաև Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Նոր միացման հետ կապված Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները (այսուհետ` Կանոններ):
(1-ին կետը փոփ., լրաց. 14.06.17 N 247-Ն)
2. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Խմելու ջուր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876-Ն հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերին և կանոններին համապատասխանող որակի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանով հաստատված` ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկով նախատեսված N ՍՆիՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ:» նորմերով սահմանված պահանջներին բավարարող ճնշմամբ ջուր.
2.1) Ծառայություններ՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ: Այն դեպքում, երբ Բաժանորդի հետ կնքված Պայմանագրով նախատեսված է միայն ջրամատակարարման կամ միայն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցում, կամ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում, ապա Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումը վերաբերում է միայն տվյալ ծառայությանը (ծառայություններին).
3) Պայմանագիր` Մատակարարի և Բաժանորդի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված Ծառայությունների մատուցման պայմանագիր.
4) Մատակարար` անձ, որը Բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր, Միացման պայմանագիր կամ որին Բաժանորդը դիմել է Պայմանագրի, Միացման պայմանագրի կնքման համար.
5) Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, որը Մատակարարի հետ կնքել է Պայմանագիր կամ դիմել է Պայմանագրի կնքման համար.
6) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմանագրով կամ այլ իրավական հիմքով Մատակարարի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ: Սույն հասկացության կիրառումը հավասարապես վերաբերում է Մատակարարի և՛ ջրամատակարարման համակարգին, և՛ ջրահեռացման համակարգին.
7) Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն.
8) Նոր համակարգ՝ Նոր միացման դեպքում կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, որը ներառում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև Սահմանազատման կետն ընկած հատվածը և հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս.
9) Միացման պայմանագիր` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման ու Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դրա միացման համար Մատակարարի և Դիմող անձի միջև Կանոններով սահմանված կարգին և ձևին համապատասխան կնքված պայմանագիր.
10) Ներքին ցանց` Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.
11) Սահմանազատման կետ` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը (այլ Բաժանորդի ներքին ցանցով ծառայության մատուցում ստացող Բաժանորդի դեպքում՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է այն Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, ում Ներքին ցանցով իրականացվում է Ծառայության մատուցումը), իսկ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման դեպքում` Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը, բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը, ցայտաղբյուրի դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Առևտրային հաշվառքի սարք տեղակայված չլինելու դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին փականը, ժամանակավոր Բաժանորդի դեպքում՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացման կետը.
12) Տեխնիկական պայմաններ` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից.
13) Դիմող անձ` Մատակարարին Նոր միացման համար դիմում ներկայացրած անձ.
14) Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.
15) Առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.
16) Առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված Առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ Առևտրային հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.
17) Բակային ծորակ` Բաժանորդին ջրամատակարարման Ծառայության մատուցման նպատակով տեղակայված ընդհանուր օգտագործման ծորակ, որը տեղակայվել է բնակեցված այն վայրում, որտեղ չկա Մատակարարի ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանց.
18) Ջրամատակարարման ընդհատում` Բաժանորդի հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի այն խախտումն է, որը պայմանավորված է Սահմանազատման կետում Խմելու ջրի չապահովմամբ.
19) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.
20) Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Մատակարարի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջինիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքերն ու հանգամանքներն են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը: Սույն ենթակետը չի սահմանափակում Մատակարարի իրավունքը նշվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք Ֆորս մաժոր ճանաչելու համար:
(2-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 14.06.17 N 247-Ն, լրաց. 04.07.18 N 267-Ն, խմբ. 28.10.20 N 383-Ն)
3. Մատակարարը պարտավոր է Ծառայություններ մատուցել յուրաքանչյուր Բաժանորդի, որի հետ Կանոններով սահմանված կարգով կնքել է Պայմանագիր: Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում և Պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:
4. Պայմանագիրը և Միացման պայմանագիրը կնքվում են թղթային, իսկ Բաժանորդի կամ Դիմող անձի համաձայնության դեպքում` էլեկտրոնային եղանակով: (նախադասությունը հանվել է 14.06.17 N 247-Ն)
(4-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն)
4.1. Մատակարարը Պայմանագիրն իր նախաձեռնությամբ լուծելուց առաջ պարտավոր է նախապես ծանուցել Բաժանորդին:
(4.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
5. Մատակարարը պահպանում է Նոր միացման համար ներկայացված դիմումը` ներկայացման պահից, Միացման պայմանագիրը` կնքելու պահից, Պայմանագիրը` լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
6. Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք և Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը Մատակարարը պահպանում է Պայմանագրի լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
(6-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
7. Չի թույլատրվում Բաժանորդից կամ Դիմող անձից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:
8. Բաժանորդը իր Ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Մատակարարին` Պայմանագիրը լուծելու համար:
9. Մատակարարի և Բաժանորդի միջև Կանոններով կարգավորվող հարաբերությունների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ նրանցից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն դրույթը չի սահմանափակում նրանց իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
Բ Ա Ժ Ի Ն II
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՈԼՈՐՏՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՈՒՄԸ
10. Նոր համակարգը, Դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է Մատակարարը կամ Դիմող անձը, բացառությամբ Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքի: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է Դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, լրաց. 11.12.19 N 455-Ն)
11. Մատակարարի կողմից Նոր համակարգը կառուցվում է միացման պայմանագրի հիման վրա՝ համաձայն N 1 հավելվածի: Մատակարարը Դիմող անձից Նոր միացման համար գանձում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո՝ Միացման պայմանագրով սահմանված կարգով:
(11-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, փոփ. 04.07.18 N 267-Ն)
11.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա, որոնց գործողության ժամկետը Մատակարարն իրավասու է երկարաձգել՝ այդ մասին Դիմող անձի՝ մինչև Տեխնիկական պայմանների գործողության ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, Դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է Մատակարարը կամ Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ Դիմող անձի հաշվին: Այդ նպատակով Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող առնվազն 10 կազմակերպությունների ցանկ: Կառուցված Նոր համակարգի Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացումն իրականացնում է Մատակարարը՝ Դիմող անձի հաշվին:
(11.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, 11.12.19 N 455-Ն)
11.2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմայի հիման վրա՝ տվյալ ծրագրի իրականացման ժամկետում, և Նոր համակարգի այդ մասի համար Դիմող անձից միացման վճար չի գանձվում։
(11.2-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
12. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր միացման ծախսային հնարավոր բոլոր բաղադրիչների համար կիրառվող գները, որոնք կիրառելի են միայն Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո:
13. Ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, Նոր միացման դեպքում Մատակարարն իրավունք ունի կառուցել Միացման պայմանագրով նախատեսված Նոր համակարգի կառուցման պահանջները գերազանցող համակարգ` գերազանցող մասով կատարված ծախսերը չներառելով միացման վճարի հաշվարկում:
14. Նոր միացման համար Դիմող անձը կամ, Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմինը, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Մատակարարին:
15. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1) Ֆիզիկական անձանց համար`
ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,
գ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,
դ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) Իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` իրավաբանական անձ) համար`
ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.
բ. հարկ վճարողի հաշվառման համարը.
գ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենները.
դ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.
ե. միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը.
զ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.
է. Արտադրական գործունեության դեպքում` Խմելու ջրի պահանջվող քանակի հաշվարկը.
ը. Արտադրական գործունեության դեպքում` հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը:
(15-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, լրաց., փոփ. 11.12.19 N 455-Ն)
16. Դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը Դիմող անձին է ներկայացնում՝
1) Տեխնիկական պայմաններ՝ Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում.
2) միակողմանի կնքված Միացման պայմանագիր՝ Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում.
3) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմա՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրերի միջոցով Նոր համակարգի կառուցման դեպքում:
(16-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, փոփ., լրաց. 11.12.19 N 455-Ն)
17. Դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում Կանոնների 15-րդ կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Դիմող անձին: Դիմումի մերժման դեպքում Կանոնների 15-րդ կետի համաձայն Դիմող անձի վճարած 2000 դրամ գումարը չի վերադարձվում:
18. Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Միացման պայմանագրի մեկ օրինակը` կցելով Միացման պայմանագրում ամրագրված միացման վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Միացման պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
19. Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, բացառությամբ Կանոնների 19.1 և 19.2 կետերով սահմանված դեպքերի:
(19-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
19.1. Եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը:
(19.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
19.2. Մատակարարի և Դիմող անձի փոխհամաձայնությամբ Միացման պայմանագրում կարող է սահմանվել Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:
(19.2-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
20. Մատակարարը Կանոնների 19-րդ կետով սահմանված ժամկետում`
1) կազմում է Նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումներն իրավասու մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է Նոր համակարգի կառուցման աշխատանքները.
4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.
5) Դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ:
(20-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն)
20.1. Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքում` Նոր համակարգի միացումը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացվում է՝ ելնելով տվյալ ծրագրի իրականացման ժամկետից:
(20.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
21. Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը` կցելով ճշգրտված միացման վճարի չվճարված մասի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(21-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
21.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում Պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է Դիմող անձի կողմից կառուցման աշխատանքներն ավարտելուց և կառուցված Նոր համակարգի՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման, իսկ Մատակարարի կողմից տեխնիկական հսկողություն իրականացնելու դեպքում՝ նաև դրա հետ կապված ծախսերի հատուցումը հավաստող փաստաթղթերի պատճենը Մատակարարին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Դիմող անձի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(21.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
22. Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից` 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:
22.1. Այն դեպքում, երբ Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), ապա Մատակարարին է ներկայացվում Պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) Ֆիզիկական անձի դեպքում`
ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ,
2) Իրավաբանական անձի դեպքում`
ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենը.
գ. հարկ վճարողի հաշվառման համարը:
(22.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
22.2. Կանոնների 22.1 կետում նշված դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում նույն կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարն այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Բաժանորդին:
(22.2-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
22.3. Մատակարարը Կանոնների 22.1 կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ՝ բացառությամբ Կանոնների 22.2 կետով նախատեսված դեպքի: Բաժանորդը միակողմանի կնքված Պայմանագիրը Մատակարարից ստանալուց հետո 30 օրվա ընթացքում վերջինիս ներկայացնում է իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Բաժանորդի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(22.3-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
22.4. Այն դեպքում, երբ Բաժանորդի Ծառայության մատուցումը պետք է իրականացվի այլ Բաժանորդի Ներքին ցանցով, Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում):
(22.4-րդ կետը լրաց. 28.10.20 N 383-Ն)
22.5. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Կանոնների 22.1 կետով սահմանված Պայմանագիր կնքելու դիմումում պարունակվող փաստաթղթերի հետ միաժամանակ Մատակարարին ներկայացվում է նաև այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:
(22.5-րդ կետը լրաց. 28.10.20 N 383-Ն)
22.6. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է այն Բաժանորդի Ներքին ցանցին միացման կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:
(22.6-րդ կետը լրաց. 28.10.20 N 383-Ն)
23. Հանձնաժողովը, Դիմող անձի և Մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում, Մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, վերջիններիս համաձայնության դեպքում կարող է ընդունել Նոր միացման վերաբերյալ անհատական որոշումներ:
24. Մատակարարը սույն գլխում նշված ծանուցումներն իրականացնում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` իր հաշվին:
ԳԼՈՒԽ 2.1 ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԸ
(գլուխը լրաց. 04.07.18 N 267-Ն)
24.1. Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 658-Ն որոշմամբ սահմանված կարգով Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերվելու դեպքում Մատակարարի և Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած բնակչի (այսուհետ՝ ժամանակավոր Բաժանորդ) համաձայնությամբ, Կանոններով նախատեսված կարգով և ժամկետով կարող է կնքվել Կանոնների N 2 հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան ժամանակավոր Պայմանագիր (այսուհետ՝ Ժամանակավոր պայմանագիր)։
24.2. Ժամանակավոր պայմանագիր կնքելու նպատակով Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 658-Ն որոշման համաձայն կազմված արձանագրության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր Բաժանորդը, Նոր միացման և Ժամանակավոր պայմանագիր կնքելու համար, Կանոններով սահմանված կարգով Մատակարարին է ներկայացնում դիմում՝ կցելով նաև Խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման դիմաց սույն կետում նշված որոշման համաձայն հաշվարկված գումարի վճարումը հավաստող փաստաթղթի կամ Մատակարարի հետ կազմված վճարման ժամանակացույցի պատճենը:
24.3. Կանոնների 24.2 կետով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմումը ներկայացնելու դեպքում Մատակարարը մերժում է Ժամանակավոր պայմանագրի կնքումը։
24.4. Կանոնների 24.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարն արտաքին զննության է ենթարկում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացումը, ապօրինի միացման կետում տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի տրամագիծը չի կարող գերազանցել 15 մմ-ն, և ժամանակավոր Բաժանորդին ներկայացնում է Ժամանակավոր պայմանագիր կնքելու առաջարկ։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսից (կրում է Մատակարարը), կրում է ժամանակավոր Բաժանորդը։
(24.4-րդ կետը փոփ. 28.10.20 N 383-Ն)
24.5. Ժամանակավոր Բաժանորդը Մատակարարից միակողմանի կնքված Ժամանակավոր պայմանագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը: Ժամանակավոր Բաժանորդի կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը սույն կետով սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացվելու դեպքում Ժամանակավոր պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
24.6. Կանոնների 24.4 կետով նախատեսված զննության արդյունքում ապօրինի միացման կետում Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության կամ ապօրինի միացմամբ Ծառայությունների ժամանակավոր մատուցման արդյունքում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող Խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում ժամանակավոր Բաժանորդին տրվում է համապատասխան հիմնավորմամբ գրավոր պատասխան` մերժելով Ժամանակավոր պայմանագրի կնքումը:
24.7. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետում Կանոններով սահմանված սպասարկման որակի ցուցանիշները Մատակարարի բավարար հիմնավորումների դեպքում կարող են չապահովվել:
24.8. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան՝ 150 աշխատանքային օրը։
24.9. Պայմանագիր կնքելու կամ Կանոնների 24.8 կետում նշված ժամկետը լրանալու պահից Ժամանակավոր պայմանագիրը համարվում է լուծված, և Մատակարարը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ժամանակավոր պայմանագրի շրջանակում Ծառայությունների մատուցումը ժամանակավոր Բաժանորդի հաշվին:
24.10. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում և կրկնակի կնքում չի թույլատրվում:
24.11. Մատակարարը Ժամանակավոր պայմանագրերի մասով վարում է առանձնացված հաշվառում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՊԱՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Նոր միացման դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքից դուրս` Սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում` Սահմանազատման կետին հնարավոր ամենամոտ կետում: Բազմաբնակարան շենքի դեպքում Առևտրային հաշվառքի սարքը կարող է տեղակայվել Ներքին ցանցում` այդ թվում բնակարանի ներսում:
25.1. Մատակարարն իրավունք ունի, առանց Բաժանորդի համար ծախս առաջացնելու, Բաժանորդի Ներքին ցանցում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը վերատեղակայել Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս գտնվող այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում` նաև Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը:
(25.1-ին կետը լրաց. 28.10.20 N 383-Ն)
26. Առևտրային հաշվառքի սարք չունեցող Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք:
27. Մատակարարը համարակալված հոլոգրաֆիկ կնիքով կնքում է տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը, որը կարող է լրացուցիչ կնքել Բաժանորդը: Մատակարարի դրած հոլոգրաֆիկ կնիքը՝
1) վթարի դեպքում Բաժանորդն իրավունք ունի պոկել՝ այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց, Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց և Մատակարարի համաձայնությունը ստանալուց հետո, որը Բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.
2) մնացած դեպքերում իրավունք ունի պոկել Մատակարարը՝ այդ մասին Բաժանորդի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Մատակարարը նշված ժամանակահատվածում կնիքը չի պոկում, ապա Բաժանորդն իրավունք ունի պոկել այն՝ այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց հետո, որը Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում՝ կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.
3) բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, պոկված լինելու մասին Մատակարարին Բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելու կամ պոկված լինելու փաստը Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի կրկնապատիկի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն, իսկ կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, ոչ բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի իննսունապատիկի չափով:
(27-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.12.19 N 455-Ն)
27.1. Պոկված հոլոգրաֆիկ կնիքը Բաժանորդը պարտավոր է պահպանել և Առևտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել Մատակարարին, որի չկատարման դեպքում Կանոնների 27-րդ կետի համաձայն հաշվարկված՝ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը կրկնապատկվում է, բացառությամբ Կանոնների 27-րդ կետի 3-րդ ենթակետով ոչ բնակիչ Բաժանորդի համար նախատեսված դեպքի:
(27.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, 11.12.19 N 455-Ն)
28. Առևտրային հաշվառքի սարքը Կանոնների 27-րդ կետով սահմանված ժամկետում չվերակնքելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքը վերակնքելու համար սահմանված ժամանակահատվածը լրանալու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար`
1) Բաժանորդի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար ոչ ավելի, քան 30 մ3, իսկ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում՝ 100 մ3.
2) Մատակարարի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակ չի հաշվարկվում:
(28-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
29. Նոր միացման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:
(29-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն)
30. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի կամ Բաժանորդի մոտ կասկած առաջանալու դեպքում, Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ անցկացվում է Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:
(30-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, փոփ. 11.12.19 N 455-Ն)
30.1. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը:
(30.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն, փոփ. 28.10.20 N 383-Ն)
31. Անկախ պատկանելությունից, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը իրականացնում է Մատակարարը` իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման արդյունքում Առևտրային հաշվառքի սարքի խախտում չի արձանագրվել: Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(31-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն)
32. (կետն ուժը կորցրել է 11.12.19 N 455-Ն)
33. Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել Բաժանորդին: Մատակարարը և Բաժանորդն իրավունք ունեն փոխհամաձայնեցմամբ սահմանել Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և (կամ) ստուգաչափման այլ ժամկետ:
(33-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
33.1. Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ապահավաքակցման Մատակարարի կողմից Բաժանորդին ծանուցման, իսկ Բաժանորդի նախաձեռնության դեպքում՝ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոնների 33-րդ կետի համաձայն այլ ժամկետ չի փոխհամաձայնեցվել:
(33.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
34. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարի կողմից Կանոնների 33-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ծանուցվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն այդ աշխատանքներն իրականացում է առանց Բաժանորդի ներկայության:
(34-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
35. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Մատակարարը`
1) արտաքին զննության արդյունքում կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, Առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն, որը ստորագրում են Մատակարարը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին Մատակարարը արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն արձանագրությանը կցում է Բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար.
1.1) Ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է կնքվող փաթեթում, որը կարող է լրացուցիչ կնքել նաև Բաժանորդը.
2) իր հաշվին տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում և որը հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է Բաժանորդին` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(35-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
35.1. Բաժանորդն իրավունք ունի Կանոնների 35-րդ կետով սահմանված կարգով ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ինքնուրույն ներկայացնել ստուգաչափման՝ պահպանելով Կանոնների 33-րդ կետով սահմանված ծանուցմամբ նշված կամ փոխհամաձայնեցված ժամկետը: Սույն կետով նախատեսված դեպքում Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքը հանձնում է Բաժանորդին` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ներկայացնելու մասին Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կազմված արձանագրությունում կատարելով համապատասխան նշում:
(35.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
35.2. Եթե Բաժանորդը Կանոնների 35.1 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը սահմանված ժամկետում չի ներկայացնում ստուգաչափման, ապա Մատակարարը Կանոնների 47-րդ կետով սահմանված կարգով կատարում է վերահաշվարկ:
(35.2-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
35.3. Կանոնների 35.2 կետով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը։
(35.3-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Մատուցված Ծառայությունների հաշվարկված և վերահաշվարկված քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված Ծառայությունների մատուցման սակագներով` յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար, բացառությամբ Կանոնների 37-րդ կետով սահմանված դեպքերի:
(36-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն)
37. Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումն անվճար է`
1) հիդրանտով` հակահրդեհային նպատակով իրականացվող ջրամատակարարման դեպքում.
2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կառուցված ցայտաղբյուրների համար.
3) սկսած 2017 թվականի հունվարի 1-ից համայնքի թույլտվությամբ և ջրային համակարգի կառավարման մարմնի ու Մատակարարի համաձայնությամբ կառուցված ցայտաղբյուրների համար:
38. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի չափով: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Պայմանագրով կարող է սահմանվել, որ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:
39. Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցման դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ընթացիկ և նախորդ Հաշվարկային ամիսներում Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը նվազեցվում է իր Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցող Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի չափով:
(39-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն)
40. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդի պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարել Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ` Բաժանորդի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է առանց նրա, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի:
(40-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
41. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարի ներկայացուցիչը` ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հեռախոսազանգով կամ էլեկտրոնային եղանակով ճշտում է Մատակարարը կամ հաղորդում է Բաժանորդը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարի ներկայացուցչի կողմից Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով ցուցմունքի գրանցումը պետք է իրականացվի առնվազն 6 ամիսը 1 անգամ, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի:
(41-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
41.1. Կանոնների 40-րդ և 41-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով Մատակարարի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու անհնարինության փաստարկված հիմնավորման դեպքում Մատակարարը հաշվարկում է Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ՝ տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող՝ Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո։ Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը երեք Հաշվարկային ամսվա համար։
(41.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
41.2. Մատակարարն իրավունք ունի Բաժանորդի հետ գրավոր փոխհամաձայնեցված Հաշվարկային ամիսների համար հաշվարկել Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ՝ տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո։ Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը մեկ տարվա համար։
(41.2-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
42. Առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող Բաժանորդների դեպքում, բացառությամբ Կանոնների 49-րդ և 49.2 կետերով նախատեսված դեպքերի՝
1) բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 30 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
2) ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 100 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
3) ոչ բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ՝ շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
4) եթե Բաժանորդն ունի նաև Առևտրային հաշվառքի սարքով ջրամատակարարում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե Հաշվարկային ամսվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի գերազանցում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափաքանակները, ապա Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի հաշվարկվում, իսկ եթե գերազանցում է՝ հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը:
(42-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, փոփ. 11.12.19 N 455-Ն)
42.1. Մատակարարի կողմից Կանոնների համաձայն Առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի 10%-ով: Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:
(42.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
43. Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություն չի մատուցվել, ապա Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց կարճ ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով:
(43-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
44. Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ Բաժանորդի առարկության դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը վճարել է մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:
45. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Կանոնների 46-րդ, 47-րդ և 47.2 կետերով սահմանված կարգով կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ: Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա դրությամբ գործող Ծառայությունների մատուցման սակագների արտադրյալով:
(45-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն)
46. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ
1) հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`
ԱՏօր * Ս% | ||||
Վվք | = | Մմօծ * | --------------- | , |
100% ± Ս% |
որտեղ`
Վվք-ն մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակն է (մ3),
Մմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3): Մատուցված Ծառայության միջին օրական քանակի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Հջք | ||
Մմօծ | = | -----------, |
Տօր |
որտեղ`
Հջք -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակն է (մ3),
Տօր -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է (օր), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում Ծառայության մատուցում ունեցած օրերի քանակն է,
ԱՏօր-ն վերահաշվարկի ժամանակահատվածն է (օր), որը հավասար է Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածին: Եթե վերահաշվարկի ժամանակահատվածը գերազանցում է 60 օրը, ապա այն կատարվում է 60 օրվա համար` ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում վերահաշվարկի համար կիրառել ավելի կարճ ժամանակահատված,
Ս% -ն Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից մատուցված Ծառայության քանակի շեղումն է (%), Ս%-ն բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական «-» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է, և` դրական «+» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է.
2) հնարավոր չի եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`
Վվք = ՆՄմօծ * ԱՏօր - Նջք ,
որտեղ`
ՆՄմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3), որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն,
Նջք-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3):
(46-րդ կետը լրաց., փոփ. 14.06.17 N 247-Ն, փոփ. 11.12.19 N 455-Ն, խմբ. 28.10.20 N 383-Ն)
47. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման, ապա կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ՝ ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի՝
1) տասնհինգապատիկի չափով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
2) երեսնապատիկի չափով՝ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
3) իննսունապատիկի չափով՝ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:
(47-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, 11.12.19 N 455-Ն)
47.1. (կետն ուժը կորցրել է 11.12.19 N 455-Ն)
47.2. Միևնույն Բաժանորդի մոտ արտաքին միջամտությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին արտաքին միջամտության հետևանքով Առևտրային հաշվառքի սարքի խախտում հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 47-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:
(47.2-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
47.3. Այն դեպքում, երբ Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 47-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:
(47.3-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
47.4. Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս, ապա Կանոնների 47-րդ և 47.2 կետերով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
(47.4-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, փոփ., լրաց. 11.12.19 N 455-Ն)
47.5. Եթե Մատակարարը Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն արձանագրություն չի կազմել, ապա Կանոնների 46-րդ, 47-րդ, 47.2, 49-րդ և 49.2 կետերով սահմանված կարգով մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
(47.5-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
48. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տուժանք` մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կրկնապատիկի չափով: Մատակարարը տուժանքն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` նվազեցնելով Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:
49. Բաժանորդի կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն՝ համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի, և իրականացնում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ համապատասխանաբար ներանցման խողովակի կամ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի՝
1) տասնհինգապատիկի չափով՝ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
2) երեսնապատիկի չափով՝ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
3) իննսունապատիկի չափով՝ ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:
(49-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
49.1. (կետն ուժը կորցրել է 11.12.19 N 455-Ն)
49.2. Միևնույն Բաժանորդի մոտ վերջինիս կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին Բաժանորդի կողմից համապատասխանաբար՝ դադարեցված Ծառայության վերականգնում կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցում (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում) հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 49-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:
(49.2-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
49.3. Եթե Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 49-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:
(49.3-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
49.4. Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին՝ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, իսկ Կանոնների 49-րդ և 49.2 կետերով սահմանված վերահաշվարկի դեպքում՝ խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում գրավոր առարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(49.4-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
49.5. Եթե Բաժանորդը Կանոնների 49.4 կետով սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին չի ներկայացնում գրավոր առարկություններ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում Կանոնների 49.4 կետով սահմանված՝ Բաժանորդի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը:
(49.5-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
50. Մատակարարը պարտավոր է Բաժանորդից մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ առարկություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին` պարզաբանելով մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարի և Բաժանորդի միջև մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի վերաբերյալ տարաձայնության դեպքում Բաժանորդը մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում վճարման ենթակա գումարի հետ վճարում է նաև մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը՝ հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին: Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը մինչև վեճի վերջնական լուծումը:
(50-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
50.1. Կանոնների 50-րդ կետով սահմանված վեճի վերջնական լուծումից հետո Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից։ Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում վեճի լուծման օրը:
(50.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
50.2. Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարը պարտավոր է մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտմանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը համապատասխան հիմնավորումներով գրավոր ներկայացնել Բաժանորդին՝ վերահաշվարկում անճշտության հայտնաբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտման գործընթացն իրականացվում է Կանոնների 49.4, 49.5, 50-րդ և 50.1 կետերով սահմանված կարգով:
(50.2-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
50.3. Մատակարարը Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացված հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի անճշտություն հայտնաբերելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայությունների ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվի է առնում անճշտության հայտնաբերման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով ճշգրտման արդյունքից՝ ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից:
(50.3-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
51. Մատակարարը պարտավոր է`
1) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղակայել նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Մատակարարը սույն կետում նշված ժամկետում կազմում և Բաժանորդին է ներկայացնում նախորդ Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ.
2) Բաժանորդի գրավոր պահանջի կամ Պայմանագրով նման պահանջ նախատեսված լինելու դեպքում, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության տեղակայելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել այդ տեղեկատվությունը փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը փոստով ներկայացնելու ծառայության համար վճարում է Բաժանորդը.
3) Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց տրվող վճարումը հավաստող փաստաթղթում (անկախ վճարման ձևից) ներառել տվյալ Բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ ու վերջին ցուցմունքները և դրանց գրանցման օրերը, Հաշվարկային ամսում վճարած գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ), Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների սակագինը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), քանակը (մ3) և դրա դիմաց վճարման ենթակա գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում՝ տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց սուբսիդիայի առկայության դեպքում Հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիայի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում՝ տարանջատված ըստ մատուցված Ծառայությունների տեսակների, նախորդ տարվա նույն ամսում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը, Հաշվարկային ամսվա սկզբին և ավարտին պարտքի մնացորդը (Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարման ամսաթիվը, հաջորդ Հաշվարկային ամսվա ջրամատակարարման գրաֆիկով երաշխավորված ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ` __ ժամ» բառերը և ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:
(51-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, լրաց. 29.11 17 N 510-Ն, փոփ. 04.07.18 N 267-Ն)
52. Բաժանորդը Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը պարտավոր է վճարել մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 22-ը ներառյալ, իսկ հաշվարկային փաստաթղթում մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումար և (կամ) տուժանք ներառված լինելու դեպքում` նաև այդ գումարը և (կամ) տուժանքը:
53. Մատուցված Ծառայությունների և (կամ) մատուցված Ծառայությունների վերահաշվարկված քանակի դիմաց Կանոնների 52-րդ կետով սահմանված ժամկետում վճարման ենթակա գումարը չվճարելու դեպքում ոչ բնակիչ Բաժանորդը Մատակարարին յուրաքանչյուր ուշացված օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար, վճարում է տուժանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:
(53-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
53.1. Կանոնների 53-րդ կետի համաձայն տուժանք հաշվարկված լինելու դեպքում Մատակարարը Բաժանորդի կատարած վճարումներից առաջնահերթ մարում է մատուցված Ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տուժանքը:
(53.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
54. Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) պատասխանատվությունն` անկախ դրա պատկանելությունից, կրում է Մատակարարը, բացառությամբ Կանոնների 31-րդ և 55-րդ կետերով սահմանված դեպքերի:
55. Բաժանորդը պատասխանատվություն է կրում այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ուղղված են Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը:
56. Մատակարարը Բաժանորդին կամ Դիմող անձին վճարում է տուժանք.
1) Կանոնների 3-րդ գլխով սահմանված՝ Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման, ստուգաչափման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.
2) Կանոնների 4-րդ գլխով սահմանված՝ մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հաշվարկման, վերահաշվարկման, վճարման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.
3) Կանոնների 7-րդ գլխով սահմանված՝ Ջրամատակարարման ընդհատման, Ծառայությունների մատուցման դադարեցման կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.
4) Կանոնների 9-րդ գլխով սահմանված՝ Բաժանորդի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար.
5) Կանոնների 9-րդ գլխով սահմանված՝ Դիմող անձի դիմումին պատասխանելու կարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման համար։
(56-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն, խմբ. 11.12.19 N 455-Ն)
56.1. Կանոնների 56-րդ կետի համաձայն՝ տուժանքը վճարվում է մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ, բացառությամբ Կանոնների 56-րդ կետի 5-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տուժանք 2000 դրամի չափով։
(56.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
57. Կանոնների 56.1 կետում նշված՝ Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություններ չեն մատուցվել, ապա Ծառայությունների մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայությունների դիմաց հաշվարկված գումարի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց պակաս ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության դիմաց հաշվարկված գումարի միջին ամսական գումարի չափով:
(57-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, փոփ. 11.12.19 N 455-Ն)
58. Մատակարարը Կանոնների 56.1-րդ կետով հաշվարկված տուժանքը առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և նվազեցնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:
(58-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն)
58.1. Կանոններով սահմանված պարտավորության խախտումը պատասխանատվություն, այդ թվում՝ տուժանքի վճարում, չի առաջացնում, եթե այն հետևանք է Ֆորս մաժորի, որի դեպքում Մատակարարը կամ Բաժանորդը (Դիմող անձը) պարտավոր են անհապաղ տեղեկացնել միմյանց` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:
(58.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
59. Մատակարարը և Բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մատակարարը Բաժանորդի մեղքով Բաժանորդի կրած վնասի համար պատասխանատվություն չի կրում:
(59-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն)
Բ Ա Ժ Ի Ն III
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 6
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
60. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ:
61. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
(61-րդ կետը խմբ. 21.10.21 N 378-Ն)
62. Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա դեկտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
(62-րդ կետը խմբ. 21.10.21 N 378-Ն)
63. Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկը պետք է ներառի Բաժանորդին ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածը: Մինչև 17 ժամ տևողությամբ ջրամատակարարում ունեցող Բաժանորդի ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում:
64. Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Մատակարարը պարտավոր է Բաժանորդին հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երեք օր անընդմեջ, օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, իրազեկել ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին:
(64-րդ կետը փոփ. 21.10.21 N 378-Ն)
65. Կանոնների 60-64-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման գրաֆիկի հրապարակման ժամկետի և իր պաշտոնական կայքի անվանման մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:
(65-րդ կետը փոփ. 21.10.21 N 378-Ն)
66. Մատակարարը պարտավոր է Բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում Հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի Բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:
Գ Լ ՈՒ Խ 7
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
67. Ջրամատակարարման ընդհատումներն են Պլանային ընդհատումը, Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը: Պլանային ընդհատումը պլանային աշխատանքների կատարման նպատակով ջրամատակարարման նախատեսված ընդհատումն է, իսկ Վթարային ընդհատումը և Ֆորս մաժորի հետևանքով ընդհատումը ջրամատակարարման չնախատեսված ընդհատումներն են:
68. Ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը:
(68-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
69. Պլանային ընդհատման և Վթարային ընդհատման սկզբի ժամ է համարվում հրապարակված ջրամատակարարման գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել, Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման սկզբի ժամ է համարվում Ֆորս մաժորի ավարտի ժամը, իսկ ջրամատակարարման վերականգնման ժամը կարող է չհամընկնել հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի հետ: Մատակարարը պարտավոր է պահպանել Պլանային ընդհատման համար նախապես հայտարարված սկզբի ժամը:
70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, դրա իրականացման օրվանից առնվազն 3 օր առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն` մինչև Պլանային ընդհատման նախորդ օրը ներառելով դրանում կատարված փոփոխությունները, իսկ ոչ շուտ, քան 2 օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:
(70-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, լրաց., փոփ. 11.12.19 N 455-Ն)
71. Մատակարարը պարտավոր է Վթարային ընդհատման կամ Ֆորս մաժորի հետևանքով ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն, ինչպես նաև գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել ընդհատման մասին Մատակարարից հարցում կատարած Բաժանորդին:
(71-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն, 11.12.19 N 455-Ն)
72. Կանոնների 68-71-րդ կետերով սահմանված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջներ և չեն բացառում Մատակարարի կողմից Բաժանորդին ջրամատակարարման ընդհատման տեսակի, հասցեի (վայրի), օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին իրազեկման այլ եղանակների զուգահեռ կիրառումը:
(72-րդ կետը լրաց. 28.10.20 N 383-Ն)
73. Մատակարարն իրավունք չունի Պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ աշխատանքային օր համարվող տոներին և հիշատակի օրերին, բացառությամբ, երբ Պլանային ընդհատումն իրականացնում է.
1) Բաժանորդի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ Բաժանորդի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.
2) համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման Պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:
74. Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը Բաժանորդի կողմից`
1) մատուցված Ծառայությունների կամ մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում Մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,
2) Մատակարարի ներկայացուցչին Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում:
(74-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն, 11.12.19 N 455-Ն)
74.1. Մատակարարն իրավունք ունի հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնելով՝ դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Ներքին ցանցի անբավարար վիճակը հանդիսանում է կամ կարող է հանդիսանալ այլ Բաժանորդի Ծառայությունների չմատուցման պատճառ: Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Ներքին ցանցի թերությունների վերացման մասին Մատակարարին իրազեկելու պահից 24 ժամվա ընթացքում վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:
(74.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
75. Մատակարարը դադարեցնում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունները`
1) Պայմանագրի լուծման դեպքում.
2) Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ միացված ներանցման խողովակի մասով` կազմելով արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի: Բաժանորդը պարտավոր է հատուցել Ծառայությունների մատուցման դադարեցման, այդ թվում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի խախտված պահպանման գոտիների վերականգնման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը: Բաժանորդի կողմից Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Առևտրային հաշվառքի սարքի շրջանցմամբ կատարված միացումը Բաժանորդի Պայմանագրի հիման վրա մատուցվող Ծառայությունների դադարեցման համար հիմք չէ.
3) Բաժանորդի դիմումի հիման վրա` Բաժանորդի առաջադրած ժամկետում, բայց ոչ շուտ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում.
4) Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ: Ծառայությունների մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում մատուցվող Ծառայությունների դադարեցման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո.
5) օրենքով սահմանված այլ դեպքերում:
(75-րդ կետը փոփ. 14.06.17 N 247-Ն)
75.1. Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցվող Ծառայության ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ Բաժանորդին մատուցվող Ծառայությունը նույնպես ընդհատվում կամ դադարեցվում է:
(75.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
76. Բաժանորդի կողմից Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո Մատակարարը պարտավոր է Բաժանորդի հետ համաձայնեցված կարգով` Բաժանորդի կողմից վճարումն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանալու պահից 24 ժամվա ընթացքում, վերսկսել Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:
77. Մատակարարը չի դադարեցնում Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը ներկայացրել է Կանոնների 74-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` իր կողմից վճարման ենթակա գումարի` Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ Մատակարարի հետ կազմել է դրա մարման ժամանակացույց: Բաժանորդի կողմից սույն կետով նախատեսված երաշխիքները կամ ժամանակացույցը խախտվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
78. Բաժանորդի Ծառայությունների մատուցման դադարեցման կարգը չպահպանելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից պահանջել իր կրած վնասի հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
79. Մատակարարը պարտավոր է գործարկել Բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:
80. Շուրջօրյա հեռախոսակապի միջոցով Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է իրազեկել առնվազն իր սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեների մասին, որոնցով Բաժանորդը կկարողանա տեղեկատվություն հաղորդել կամ ստանալ դիմումի, դրա ընթացքի, ջրամատակարարման ընդհատման պատճառի և վերականգնման ժամկետի, Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակների, դրանց դիմաց վճարման ենթակա գումարի և դրա վճարման ժամկետի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:
81. Մատակարարը պարտավոր է գործարկել պաշտոնական կայք, որը Բաժանորդին հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ինչպես Մատակարարի կողմից իրականացվող ծրագրերի, այնպես էլ ջրամատակարարման գրաֆիկի, սպասարկման գրասենյակների աշխատաժամերի, Մատակարարի և Բաժանորդի իրավունքների, պարտականությունների և այլնի վերաբերյալ:
82. Մատակարարը պարտավոր է գործարկել համակարգ, որը հնարավորություն կտա իր պաշտոնական կայքի միջոցով Բաժանորդից ընդունել դիմում: Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքի միջոցով հնարավորություն ընձեռել Բաժանորդին` անվճար ծանոթանալ իր Ծառայությունների մատուցմանն առնչվող առնվազն վերջին մեկ տարվա տեղեկատվությանը, այդ թվում` Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքին և կատարած վճարմանը, գրանցման միջոցով հաղորդել Առևտրային հաշվառքի սարքի նախորդ Հաշվարկային ամսվա ցուցմունքը: Նշված համակարգը պետք է երաշխավորի Բաժանորդի անհատական տվյալների գաղտնիությունը:
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
83. Մատակարարը պարտավոր է ընդունել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ բանավոր (այդ թվում` շուրջօրյա հեռախոսակապի միջոցով) ներկայացված դիմումները և Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պատասխանել այն եղանակով, ինչ եղանակով ստացել է:
(83-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն, փոփ. 28.10.20 N 383-Ն)
84. Մատակարարը պետք է ունենա ներքին իրավական ակտերով հաստատված` Ծառայությունների մատուցման գործառույթներին վերաբերվող դիմումների, այդ թվում` բողոքների քննարկմանը և ընկերության ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ ընդունելության կազմակերպմանը վերաբերող ընթացակարգեր, որոնք պետք է տեղադրված լինեն մատակարարի պաշտոնական կայքում և սպասարկման կենտրոններում:
85. Մատակարարը Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ: Եթե Բաժանորդը կամ Դիմող անձը Մատակարարին ուղղված դիմումի պատճենը հասցեագրել է նաև Հանձնաժողով, ապա Մատակարարը պարտավոր է դիմումի պատասխանի պատճենը ուղեկցող գրությամբ ներկայացնել Հանձնաժողով: Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխանել դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, Մատակարարի և Բաժանորդի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները:
(85-րդ կետը խմբ. 11.12.19 N 455-Ն)
85.1. Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի հարցմանը պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցմամբ այլ ժամկետ նախատեսված չէ:
(85.1-ին կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
Բ Ա Ժ Ի Ն IV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
86. (կետն ուժը կորցրել է 11.12.19 N 455-Ն)
86.1. Կանոնների 2-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված «Սահմանազատման կետ» հասկացությունը տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Նոր միացմամբ Բաժանորդ դարձած անձանց վրա, իսկ մնացած Բաժանորդների դեպքում սահմանազատման կետը որոշվում է համաձայն «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերի:
(86.1-ին կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
87. Մատակարարը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը իրականացնում է ցայտաղբյուրների գույքագրում և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ցայտաղբյուրների ցանկը ներկայացնում է Հանձնաժողով և ջրային համակարգերի կառավարման մարմին:
88. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը տեղակայված` Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը պահպանում է իր կարգավիճակը` մինչև դրա փոխարինումը: Մատակարարն իրավունք ունի փոխարինել Բաժանորդի սեփականություն հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքը` իր հայեցողությամբ և իր հաշվին կամ ներդրումային ծրագրերի շրջանակում:
89. 2023 թվականի հունվարի 1-ից Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի հաշվառումը պետք է իրականացվի Առևտրային հաշվառքի սարքի միջոցով: Այս նպատակով Առևտրային հաշվառքի սարքը ձեռք է բերում և տեղակայում Մատակարարը` իր հաշվին:
(89-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն, 28.10.20 N 383-Ն, 21.10.21 N 378-Ն)
90. Կանոնների 42-րդ կետը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
(90-րդ կետը փոփ. 11.12.19 N 455-Ն, 28.10.20 N 383-Ն, 21.10.21 N 378-Ն)
91. 2017 թվականի հունվարի 1-ից նոր Բակային ծորակների տեղակայումն արգելվում է, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից «Բակային ծորակ» հասկացությունն ուժը կորցնում է, և համայնքը դառնում է Բաժանորդ: Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Առևտրային հաշվառքի սարքով Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքով մատակարարված Խմելու ջրի քանակը բաժանելով տվյալ Բակային ծորակով ջրամատակարարում ունեցող Բաժանորդների թվի վրա, իսկ առանց Առևտրային հաշվառքի սարքի Բակային ծորակով ջրամատակարարման դեպքում` Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 5մ3:
91.1. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղակայված Առևտրային հաշվառքի սարքի դեպքում Կանոնների 46-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով վերահաշվարկ չի կատարվում, եթե Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրված առանց արտաքին միջամտության Առևտրային հաշվառքի սարքի խախտումը հանգեցրել է Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման։
(91.1-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն)
92. Մատակարարի սպասարկման տարածքի համար հրապարակված 2016 թվականի հոկտեմբերի 1-ից գործող գրաֆիկներն ուժի մեջ են մինչև Կանոնների 61-րդ կետով սահմանված` հրապարակվելիք գրաֆիկի գործելը:
93. Կանոնների 66-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2019թ. հոկտեմբերի 1-ից, բացառությամբ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված Մատակարարի սպասարկման տարածքի գոտիների, որոնց դեպքում ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ Կանոնների 79-րդ կետով սահմանված դրույթը` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:
(93-րդ կետը լրաց. 11.12.19 N 455-Ն, փոփ. 29.12.21 N 493-Ն)
94. Կանոնների 81-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը Բաժանորդին տրամադրվող տեղեկատվության ձևը Մատակարարը պետք է համաձայնեցնի Հանձնաժողովի հետ:
95. Կանոնների 84-րդ կետով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 14.06.17 N 247-Ն, լրաց. 29.11 17 N 510-Ն, լրաց., փոփ. 04.07.18 N 267-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.12.19 N 455-Ն, 28.10.20 N 383-Ն, փոփ. 29.12.21 N 493-Ն, խմբ., փոփ. 21.10.21 N 378-Ն)
Հավելված N 1 |
(գլխագիրը փոփ. 04.07.18 N 267-Ն)
ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___
_________________ (կնքման վայրը) |
«___» _________ 20 թվական |
Կատարողը (այսուհետ` Մատակարար)`
_____________________________________________________________________________,
(կազմակերպության անվանումը)
_____________________________________________________________________________,
(մասնաճյուղի անվանումը)
ի դեմս _______________________________________________________________________,
(անունը, ազգանունը, պաշտոնը)
որը գործում է _________________________________________________________ հիման վրա,
(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)
մի կողմից
և պատվիրատուն (այսուհետ` Դիմող անձ)`
____________________________________________________________________________,
(անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը)
ի դեմս |
_______________________________________________________________, (անունը, ազգանունը, պաշտոնը (լրացվում է իրավաբանական անձի և լիազորված անձի դեպքում)) |
որը գործում է |
________________________________________________ (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը (լրացվում է իրավաբանական անձի դեպքում) |
հիման վրա, |
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն պայմանագրի համաձայն` Մատակարարը կատարում է սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները, իսկ Դիմող անձը վճարում է միացման վճար:
2. Սույն պայմանագրի շրջանակում Մատակարարը`
1) կազմում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր համակարգի (այսուհետ` նոր համակարգ) միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները իրավասու մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է նոր համակարգի կառուցման աշխատանքները.
4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.
5) Դիմող անձին է ներկայացնում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելու վերաբերյալ առաջարկ:
2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` Կանոններ), Հանձնաժողովի հաստատած այլ իրավական ակտերով:
4. Մատակարարը պարտավոր է`
1) ապահովել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարումը` սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.
2) Ավարտել նոր համակարգի կառուցման աշխատանքները մինչև _____________.
3) Կազմել և Դիմող անձին ներկայացնել միացման վճարի վերջնահաշվարկ սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում.
4) Դիմող անձի հետ փոխհամաձայնեցված եղանակով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի` Դիմող անձի կողմից ավելի վճարված մասը:
5. Դիմող անձը պարտավոր է`
1) սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում Մատակարարի բանկային հաշվին վճարել սույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտված միացման վճարի մնացած գումարը.
2) թույլատրել Մատակարարի ներկայացուցչի մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` Կանոններով սահմանված կարգով և դեպքերում:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն պայմանագրի 2-րդ կետում նշված նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը` միացման վճարը, կազմում է ______________, որը որոշվում է Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա:
7. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը ճշգրտում և Դիմող անձին է ներկայացնում միացման վճարի վերջնահաշվարկը` փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի արժեքի 80%-ը (որի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվել է սույն պայմանագիրը կնքելիս):
(7-րդ կետը փոփ. 04.07.18 N 267-Ն)
8. Ճշգրտված միացման վճարը համարվում է սույն պայմանագրի գինը, որի չվճարված մասը սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Դիմող անձը վճարում է Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում` ներկայացնելով վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը և իր կողմից կնքված Պայմանագրի մեկ օրինակը:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:
10. Սույն պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Դիմող անձին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գինը:
11. Սույն պայմանագրի 8-րդ կետի խախտման դեպքում Դիմող անձը Մատակարարին վճարում է տուժանք` օրական սույն պայմանագրի 6-րդ կետում նշված միացման վճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն պայմանագրի գնի 20 տոկոսը:
12. (կետն ուժը կորցրել է 14.06.17 N 247-Ն)
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն ֆորս մաժորի հետևանք է: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
(13-րդ կետը լրաց. 14.06.17 N 247-Ն)
14. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 13-րդ կետով սահմանված դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու նպատակով:
(14-րդ կետը խմբ. 14.06.17 N 247-Ն)
6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(լրացնում են Կողմերը)
15. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:
16. _____________________________________________________________:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:
19. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:
20. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մատակարար` | Դիմող անձ` |
_____________________________ | _____________________________ |
Գտնվելու վայրը` | Բնակության վայրը (գտնվելու վայրը)` |
___________________________ | ___________________________ |
Հեռախոս ___________________ |
Ծանուցման հասցեն` |
Էլ. փոստ ______________________ | ___________________________ |
ՀՎՀՀ _________________________ | Էլ. փոստ ______________________ |
Հ/հ ___________________________ | Հեռախոս _______________________ |
Բանկ _________________________ | ՀՎՀՀ _________________________ |
Գործունեության լիցենզիա N _______ |
Բանկ ___________________________ |
Ղեկավար |
Հ/հ______________________________ |
__________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ` |
________________________________ | |
Ղեկավար (ֆիզիկական անձ) | |
Կ.Տ. (առկայության դեպքում) |
__________________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Հավելված N 1 Միացման պայմանագրի |
Խոշորացված նախահաշիվ
Հավելված N 2 Միացման պայմանագրի |
Տեխնիկական պայմաններ
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 14.06.17 N 247-Ն, փոփ. 04.07.18 N 267-Ն)
Հավելված N 2 Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
___________________________ |
«___»__________20__ |
Մատակարարը` ________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)
ի դեմս ________________________________________________________________________________,
(անունը, ազգանունը, պաշտոնը)
որը գործում է _____________________________________________________հիման վրա, մի կողմից,
(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)
և ժամանակավոր բաժանորդը (բաժանորդ)`
_______________________________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________________________,
(բնակության վայրը, միացման կետի հասցեն)
մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ.
3) առևտրային հաշվառքի սարք` պետական չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են սույն պայմանագրում.
4) առևտրային հաշվառքի սարքի խախտում` պետական չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.
5) հաշվարկային ամիս` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2. Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել
________________________________________________________________________________________
(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
4. Բաժանորդը պարտավոր է`
1) վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում.
2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում.
3) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքի առկայության համատեղ ստուգման նպատակով.
4) առևտրային հաշվառքի սարքի խախտման կամ մատակարարված խմելու ջրի որակի վերաբերյալ կասկած առաջանալու պարագայում առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացնել մատակարարին.
5) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարեցման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար, ինչի վերաբերյալ մատակարարը տեղեկանք է տալիս բաժանորդին:
5. Բաժանորդն իրավունք ունի`
1) մատակարարի կողմից նախորդ հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի մասին կանոններով սահմանված կարգով և ժամկետում չծանուցման դեպքում մինչև ծանուցվելը կանոններով սահմանված կարգով չվճարել մատուցված ծառայությունների դիմաց.
2) պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.
3) լրացուցիչ կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիտահորը.
4) մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:
6. Մատակարարը պարտավոր է`
1) ապահովել բաժանորդին ծառայությունների մատուցումը` նորմատիվ պահանջներին համապատասխան, բացառությամբ կանոններով նախատեսված դեպքի.
2) իրականացնել առևտրային հաշվառքի սարքի տեղակայումը և կնքումը` կանոններով սահմանված կարգով.
3) առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, ստուգաչափումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.
4) առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման դեպքում իր հաշվին տեղակայել նոր առևտրային հաշվառքի սարք` կանոններով սահմանված կարգով և ժամկետում.
5) կանոններով սահմանված կարգով և ժամկետում սպառիչ պատասխանել բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
6) բաժանորդի ջրամատակարարման դադարեցումը կամ ընդհատումը, դրա վերականգնումը և այդ մասին բաժանորդին իրազեկումն իրականացնել կանոններով սահմանված կարգով և ժամկետում.
7) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն` կանոններով սահմանված կարգով.
8) մատուցած ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ բաժանորդի առարկության դեպքում վերջինիս պահանջով կանոններով սահմանված ժամկետում պարզաբանել մատուցված ծառայությունների քանակի և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի ճշտությունը, անհրաժեշտության դեպքում կանոններով սահմանված կարգով կատարել ուղղում, չդադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը, եթե վերջինս վճարել է ծառայությունների` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի իրեն մատուցված ծառայությունների վիճարկվող մասի արժեքը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով մատակարարին.
9) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ:
7. Մատակարարն իրավունք ունի`
1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով, բաժանորդի հետ համատեղ ստուգել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի (անկախ դրա պատկանելությունից) խախտման դեպքերի առկայությունը,
2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում:
4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է սույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով:
9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:
10. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող կեղտաջրերի քանակն ընդունվում է հավասար բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակին:
11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ` կանոններով սահմանված կարգով և ժամկետում:
12. Բաժանորդի կողմից վերահաշվարկի արդյունքին չհամաձայնելու դեպքում տարաձայնությունը լուծվում է կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, ընդ որում` վերահաշվարկված խմելու ջրի արժեքի` բաժանորդի կողմից ողջամտորեն հիմնավորված չվիճարկվող մասի վճարման դեպքում բաժանորդին ծառայությունների մատուցումը չի դադարեցվում մինչև վեճի վերջնական լուծումը:
5. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է հանձնաժողովի սահմանած սակագների և մատուցված ծառայությունների քանակի արտադրյալով:
14. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:
15. Մատակարարը իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրում է հաշվարկային ամսում բաժանորդին մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվություն` կանոններով սահմանված ժամկետում:
16. Բաժանորդը հաշվարկային ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց վճարում է սույն պայմանագրի 15-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումից հետո` կանոններով սահմանված ժամկետում:
17. Կանոններով սահմանված ժամկետում վճարում չկատարվելու դեպքում մատակարարը կանոններով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնում է բաժանորդին` վճարման, իսկ վճարումը չկատարելու դեպքում` ծառայությունների մատուցման դադարեցման մասին: Եթե զգուշացման պահից կանոններով սահմանված ժամկետում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: Բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է վերսկսել ծառայությունների մատուցումը: Ծառայությունների մատուցումը վերսկսելուց առաջ մատակարարը իրավունք ունի տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
18. Մատակարարն իրավունք չունի մատակարարվող ծառայությունների համար բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման երաշխիք:
19. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկած խմելու ջրի քանակի դիմաց վճարման ենթակա գումարը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են կանոններով սահմանված կարգով և ժամկետում:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
21. Մատակարարը կանոններով սահմանված դեպքերում բաժանորդին վճարում է տուժանք` կանոններով սահմանված չափով և կարգով:
22. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
23. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
24. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի 23-րդ կետում նշված իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
25. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև __________________ , բայց ոչ ավելի, քան կնքման պահից 90 աշխատանքային օր, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան՝ 150 աշխատանքային օր։
27. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:
28. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:
29. Սույն պայմանագիրը լուծվում է`
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
2) բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին մատակարարին 5 օր առաջ տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.
3) մատակարարի կողմից միակողմանի` խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման դիմաց վճարման համար մատակարարի հետ կնքված ժամանակացույցի խախտման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին բաժանորդին 5 օր առաջ տեղեկացնելու պայմանով:
30. Սույն պայմանագիրը համարվում է լուծված դրա գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև կողմերի միջև հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի կնքման դեպքում։
31. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
10. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
32. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար կանոններով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:
33. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման հասցեի փոփոխության դեպքում գրավոր տեղեկացնել միմյանց ծանուցման նոր հասցեի վերաբերյալ:
34. Սույն պայմանագրի անբաժանելի մաս է կազմում առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ հավելվածը:
Մատակարար` |
Բաժանորդ` |
____________________________________________________________________________________ | |
Գտնվելու վայրը` Հեռախոս ___________________________ ՀՎՀՀ ______________________________ Էլ. փոստ ____________________________ Հ/հ _________________________________ Բանկ _______________________________ ______________________________________ Կ.Տ. (առկայության դեպքում) |
Բնակության վայրը` Ծանուցման հասցեն` _____________________________________ Էլ. փոստ ____________________________ Հեռախոս ____________________________ Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ` ______________________________________ ______________________________________ |
Հավելված Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ժամանակավոր պայմանագրի |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրային հաշվառքի սարքի տեխնիկական տվյալները
N |
Անվանումը |
Մակնիշը |
Գործարանային N |
Առևտրային հաշվառքի սարքի տրամագիծը |
Տեղադրման |
Տեղադրման ամսաթիվը |
1. |
||||||
2. |
||||||
3. |
||||||
4. |
(հավելվածը լրաց. 04.07.18 N 267-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.10.2024, N 336-Ն | --------- | |
10.05.2024, N 136-Ն | 20.06.2024, N 378-Ն | |
19.10.2022, N 412-Ն | 01.01.2023, N 378-Ն | |
21.10.2021, N 378-Ն | 01.01.2022, N 378-Ն | |
29.12.2021, N 493-Ն | 31.12.2021, N 378-Ն | |
28.10.2020, N 383-Ն | 01.01.2021, N 378-Ն | |
11.12.2019, N 455-Ն | 01.01.2020, N 378-Ն | |
04.07.2018, N 267-Ն | 26.07.2018, N 378-Ն | |
29.11.2017, N 510-Ն | 01.01.2018, N 378-Ն | |
14.06.2017, N 247-Ն | 13.07.2017, N 378-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|