ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1014-Ա
«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 650,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1014-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի կուսաստանի ծնողազուրկ, անտուն սաներից առնվազն 7-8 հոգի ընդունվում են Գյումրու տարբեր ԲՈՒՀ-եր և մասնագիտացված ուսումնարաններ: Սակայն նրանց մեծ մասը սովորելու ընթացքում ապրելու տեղ չունի, իսկ կուսաստանում նրանք այլևս չեն կարող մնալ, քանի որ այնտեղ ապրում և դաստիարակվում են 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ և նպատակահարմար չէ հասուն երիտասարդների և մանկահասակ երեխաների նույն տեղում ապրելն ու սովորելը։ Բացի այդ, կուսաստանում պարզապես տեղ չկա նրանց համար: Ծրագրով նախատեսվում է կուսաստանի սաների, Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների լավ սովորող մինչև 40 ուսանողի համար ստեղծել մի երիտասարդական կենտրոն, ուր նրանք անվճար կապրեն ուսումնառության ընթացքում: Նրանք կստանան օրական 3 անգամյա անվճար սնունդ, կօգտվեն անվճար ինտերնետից, կոմունալ բոլոր հարմարություններից (էլեկտրականություն, ջեռուցում, ջուր, գազ): Անհրաժեշտության դեպքում Կենտրոնի սոցիոլոգը նրանց կմատուցի սոցիալական ծառայություններ: Նախատեսվում է հետագայում կենտրոնը դարձնել Գյումրու Անի թաղամասի համայնքահեն կենտրոն, քանի որ մոտ 25 հազար բնակչություն ունեցող թաղամասը չունի այդպիսին: |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3 |
Բարեգործը |
«ՔՆԵՎԱ Նյու Յորք» բարեգործական կազմակերպություն (1011 First Avenue New York, N.Y. 10022-4195, USA) – 150 միլիոն դրամ «Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France) – 150 միլիոն դրամ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (E.V.2/Domberg 273, Deutschland) – 150 միլիոն դրամ «Քարիդադ» Ասոցիացիա (3 avenue de la Gare,35600 Redon, France) – 100 միլիոն դրամ «Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Lorenzonistraշe 62 81545 Munich, Germany) – 100 միլիոն դրամ |
4 |
Ծրագիրը կատարողը |
Տիրամայր Հայաստանի կուսաստանե բարեգործական կազմակերպության (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ 05513266): |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է քաղաք Գյումրի, Ե․Չարենցի 6/1 տուն հասցեում: Բնագավառը՝ սոցիալական և կրթական: |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն է 650,000,000 դրամ: |
7 |
Բարեգործություն ստացողը |
Ամեն տարի ծրագրից կօգտվեն կուսաստանի սաները, Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 18-25 տարեկան մինչև 40 երիտասարդներ: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
● 2022 թ. հունվար – 2023 թ. հունիս՝ կենտրոնի շենքի կառուցում – 600,000,000 դրամ ● 2023 թ. հունիս-դեկտեմբեր՝ կենտրոնի շենքին անհրաժեշտ կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում և տեղադրում – 25,000,000 դրամ ● 2023 թ. հունիս-դեկտեմբեր՝ կենտրոնի շենքի կահավորում – 25,000,000 դրամ |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝ ● Կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների համար՝ 600,000,000 դրամ ● անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման և տեղադրման համար՝ 25,000,000 դրամ: ● կահույքի ձեռք բերման համար՝ 25.000.000 դրամ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման և այլ մարմինների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական կենտրոնի, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև` Գյումրու քաղաքապետարանի հետ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |