ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 93-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ 13.03.20 N 347-Ա)
1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 13.03.20 N 347-Ա)
2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
(գլխագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ փոխվարչապետ (Հ. Մաթևոսյան) (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (Ա. Թորոսյան)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (Լ. Բադալյան)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (Տ. Չախոյան)
ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
(հավելվածը փոփ., լրաց. 13.03.20 N 347-Ա, խմբ. 20.10.21 N 1160-Ա, փոփ. 29.11.21 N 1356-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված՝ հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:
4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:
5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:
6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին՝ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ՝ հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:
7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:
9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:
(հավելվածը լրաց. 13.03.20 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2021, N 1356-Ա | 30.11.2021, N 93-Ա | |
20.10.2021, N 1160-Ա | 21.10.2021, N 93-Ա | |
13.03.2020, N 347-Ա | 14.03.2020, N 93-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|