Basic information
Number
N 504
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.09.1998-15.11.1999)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.08.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.08.1998
Effective date
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 1998 թվականի N 504

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 448 որոշումը` շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:

2. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.

ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

շինարարության եվ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի

 

Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Գ. Համբարձումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ա. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կապիտալ ծախսերի վարչության պետ

Change History
Changing Act Corresponding incorporation
15.11.1999, թիվ 693 15.11.1999, N 504
Changed acts
Changing Act Corresponding incorporation