Գլխավոր տեղեկություն
Համար
N 132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.08.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 օգոստոսի 2018 թվականի

N 132

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

            

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի

N 132 որոշմամբ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: