ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2020 թվականի |
N 146 |
քաղ. Մոսկվա |
«ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի N 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 24 ամիս հետո:
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող՝ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.
բ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամսվա ընթացքում, առանց էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի, թույլատրվում է անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան այն արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չէ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ էներգետիկ արդյունավետության պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման.
գ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամսվա ընթացքում թույլատրվում է անդամ պետության տարածքում այն արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ էներգետիկ արդյունավետության պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ այդ պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի առկայության դեպքում.
դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ դրա ծառայության ժամկետի ընթացքում.
ե) տեխնիկական կանոնակարգի՝ ավելի բարձր էներգետիկ արդյունավետություն նախատեսող պահանջների (էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների ներդրման հաջորդ փուլի համար սահմանված) կիրառումն սկսելու օրվանից տեխնիկական կանոնակարգի՝ ավելի ցածր էներգետիկ արդյունավետություն նախատեսող պարտադիր պահանջներին (էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների ներդրման նախորդ փուլի համար սահմանված) արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.
զ) տեխնիկական կանոնակարգի՝ ավելի ցածր էներգետիկ արդյունավետություն նախատեսող պահանջներին (էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների ներդրման նախորդ փուլի համար սահմանված) արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում բաց թողնված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ դրա ծառայության ժամկետի ընթացքում։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Վ. Նազարենկոյին՝ անդամ պետությունների հետ համատեղ պատրաստել և մինչև 2021 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնել՝
ա) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը.
բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի մասին տեղեկությունները) ներկայացնելով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: